Խաթուն Արխ
Խաթուն Արխ |
---|
Խաթուն Արխ, ջրանցք նախկին Երևանի խանությունում։ Սիմեոն Երևանցու վկայությամբ՝ 1655-1680 թվականներին Երևանի Սեֆի խանը Մեծամոր գետից անց է կացնում ջրանցք (Ֆարշի ջրանցք)՝ իր կառուցած Սեֆիապատ գյուղի հողերը ոռոգելու համար։ Խանի կին Խաթունը այդ ջրանցքից հանում է նոր ջրանցք, որի անունով կոչում է Խաթունարխ (Խաթունի առու), ապա ջրանցքի վրա կառուցել է տալիս երկու գյուղ, որոնք կոչվել են Վերին և Ներքին Խաթունարխ։
Ավանդույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջներում Խաթունարխ գյուղի տեղում անապատ է եղել, ուր ապրել են միայն օձեր ու կարիճներ։ Ժամանակին այստեղով անցնում է մի ձիավոր երիտասարդ՝ Խաթուն անունով սիրած աղջիկը գավակին։ Աղջիկը սաստիկ ծարավում է։ Երիտասարդը ջուր է փնտրում, բայց ոչ մի տեղ չի կարողանում գտնել, և Խաթունը ծարավից նվազում է սիրածի գրկում։ Երիտասարդը որոշում է նրա հիշատակին ջրանցք կառուցել։ Ծախսում է ամբողջ կարողությունը, կառուցում է ջրանցքը և Խաթունի անունով կոչում Խաթուն-արխ[1][2][3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
- ↑ Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
- ↑ Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)