Լևոն Ներսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Ներսիսյան
Ծնվել էդեկտեմբերի 24, 1931(1931-12-24)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 27, 1999(1999-11-27)[1] (67 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1954)
Կոչումդոցենտ
Մասնագիտությունգրականագետ, դերասան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՀայֆիլմ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Ծնողներհայր՝ Հրաչյա Ներսիսյան
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Լևոն Հրաչյայի Ներսիսյան (դեկտեմբերի 24, 1931(1931-12-24)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 27, 1999(1999-11-27)[1], Երևան, Հայաստան), հայ գրականագետ, գեղագետ, դերասան։

Դերասան Հրաչյա Ներսիսյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Ներսիսյանը ծնվել է Երևանում։ Նախ սովորել է Երևանի թիվ 8, ապա՝ թիվ 20 դպրոցում, որն ավարտել է 1949 թվականին։ 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը, 1954-1957 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։

1954-1957 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ավագ խմբագիր, 1959 թվականին՝ ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, 1957 թվականից` ԵՊՀ դասախոս, 1992 թվականից` դոցենտ։ Ներսիսյանի ուսումնասիրությունների ոլորտներն էին անտիկ (մասնավորապես հին հունական պոեզիան և դրաման) և XX դարի ֆրանսիական գրականությունը («աբսուրդի» թատրոն, ֆրանսիական վեպ, սյուրռեալիստական պոեզիա)։ Դասախոսություններն աչքի են ընկել բանավոր խոսքի արտիստական վարպետությամբ[2][3]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Ներսիսյանի հուշատախտակը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 39 շենքի պատին

Նկարահանվել է կինոյում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 39 շենքի պատին փակցված է Լևոն Ներսիսյանի հուշատախտակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=13425
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Լևոն Հրաչյայի Ներսիսյան». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]