Լևոն Հովհաննիսյան (ճարտարապետ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Լևոն Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1924 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 1988 |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1951) |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Լևոն Գասպարի Հովհաննիսյան (մարտի 13, 1924, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1951 թվականից աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում, 1967-1988 թվականներին` նախագծի գլխավոր ճարտարապետ։ 1979-1985 թվականներին եղել է Հայաստանի ճարտարապետների միության քարտուղար[1]։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համահեղինակների հետ Լևոն Հովհաննիսյանի նախագծերով կառուցվել են բնակելի տներ`
- Կիրովականում
- Երևանում
- Էներգետիկների ակումբը՝ Հրազդանում, 1983
- Բեթհովենի անվան համերգասրահը՝ Դիլիջանում, 1977
Հանքային ջրերի շշալցման գործարաններ՝
- Հանքավանում
- Դիլիջանում
- Գավառում, 1950-ական
- Մասիս-Նուռնուս երկաթգծի ավտոուղանցի ճարտարապետական ձևավորումը, 1967-1968 թվականներ
- Երևանի, Կիրովականի, Հոկտեմբերյանի ուղանցների ճարտարապետական ձևավորումը, 1967-1968 թվականներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.