* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Լևոն Հարությունի Իշտոյան (սեպտեմբերի 3, 1947(1947-09-03)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ ֆուտբոլիստ, խաղացել է ԽՍՀՄ-ի ֆուտբոլի հավաքականից և Արարատ Երևանից որպես հարձակվող։ 1971 թ. եղել է սպորտի վարպետ։ 1988 թվականին արտագաղթել է ԱՄՆ և Լոս Անջելեսում բացել ֆուտբոլային դպրոց՝ Արարատ, իսկ 2008 թվականին՝ Իշտոյանի ֆուտբոլի ակադեմիա։
1960 թվականից եղել է Շիրակ դպրոցի սան։ 1965 թ.-ին խաղացել է հիմնական թիմում։ Առաջին մրցաշրջանը քիչ է խաղացել և խփել է մեկ գնդակ։ 1966-68 թթ. խաղացել է Շիրակի կողմից, անցկացրել է 75 խաղ և խփել է 7 գնդակ։ 1968-ից խաղացել է Երևանի Արարատից և բարձրագույն լիգայում անցկացրել է 196 խաղ և խփել է 28 գնդակ։ Իշտոյանը խոստովանել է, որ իր լավագույն խաղն անցկացրել է 1973 թվականի հոկտեմբերին՝ ԽՍՀՄ գավաթի եզրափակչին, որտեղ նրանց հակառակորդն էր Կիևի Դինամոն, և այդ խաղի ընթացքում նա խփել է իր թիմի երկու որոշիչ գնդակները, որն էլ Արարատին պարգևել է 2։1 հաշվով հաղթանակ։