Jump to content

Լևոն Գրիգորյան (ռեժիսոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Գրիգորյան
Ծնվել էհուլիսի 3, 1942(1942-07-03)[1][2] (81 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1965) և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1970)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտացումռեժիսոր, սցենարիստ, գրող և կինոռեժիսոր
IMDbID ID 0341919

Լևոն Գրիգորյան (հուլիսի 3, 1942(1942-07-03)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, սցենարիստ, գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Գրիգորյանը ծնվել է 1942 թվականին Երևանում։ 1965 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ Ավարտելուց հետո աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում որպես ռեժիսորի ասիստենտ, այնուհետև՝ որպես ռեժիսոր։ 1970 թվականին ավարտել է Մոսկվայի Բարձրագույն ռեժիսորական դասընթացները։ Բազմաթիվ հոդվածների և մի շարք գրքերի հեղինակ է, այդ թվում՝ նվիրված Արմեն Ջիգարխանյանին և Սերգեյ Փարաջանովին[3]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմ Հանդես է եկել որպես Այլ ռեժիսորներ և սցենարիստներ[Ն 1]
1970 Հայրենի երկիր սցենարիստ, ռեժիսոր
1970 Քանի դեռ ազատություն ենք տենչում
1970 Մենանվագ
1972 Մեհրաբի աղբյուրները սցենարիստ, ռեժիսոր
1975 Իմ սիրտը լեռներում է
1976 Եվ այնժամ դու կվերադառնաս սցենարիստ, ռեժիսոր Վ. Նեդելին և Ա. Գրիգորյան
1978 Աստղային ամառ
1981 Ձնծաղիկներ և էդելվեյսներ
1983 Կարմիր ճշմարտություն
1984 Մենք դեռ կհանդիպենք
1986 Սուքիաս
1987 Կարանտին
1988 Արամ Խաչատրյան
1988 Իմ հինավուրց բարեկամը սցենարիստ, ռեժիսոր Կ. Զաքարյան
1989 Ընտրություններ
1989 Օրենքն օրենք է
1989 Արմեն Ջիգարխանյան սցենարիստ Վ. Զաքարյան
1989 Սերմեր սցենարիստ, ռեժիսոր
1990 Թույլ չենք տա
1990 Ողբերգության դասերը
2004 Օրփեոսն իջնում է դժոխք

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ ռեժիսորները և սցենարիստները Գրիգորյանի հետ միասին աշխատել են նշված ֆիլմերի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.arm-cinema.am/en/directors/61.html
  2. 2,0 2,1 https://www.arm-cinema.am/en/scriptwriters/61.html
  3. «Լևոն Գրիգորյանի մասին Էյ Վի Փրոդաքշն կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.