Լև Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լև Մինասյան
Ծնվել էդեկտեմբերի 21, 1939(1939-12-21) (84 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունանասնաբույժ
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Լև Գրիգորի Մինասյան (դեկտեմբերի 21, 1939(1939-12-21), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույժ-ընտրասերումնաբան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1979), պրոֆեսոր (1981)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լև Մինասյանը ծնվել է 1939 թվականի դեկտեմբերի 21-ին, Բաքվում։ 1960 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1966-1986 թվականներին աշխատել է նույն ինստիտուտում։ 1983-1986 թվականներին միաժամանակ եղել է պրոռեկտոր։

Լև Մինասյանի շխատանքները վերաբերում են կիսանրբագեղմ ոչխարների նոր ցեղերի ստեղծման, տոհմային հատկանիշների կատարելագործման, մթերատվության և մթերքների որակի բարձրացման խնդիրներին։

Նրա ղեկավարությամբ ստեղծվել են բարձր մթերտու, վաղահաս խառնածին մսաբրդակաթնային ուղղության կորիդել տիպի ոչխարների հոտեր։

Լև Մինասյանը համահեղինակ է «Ոչխարաբուծության պրակտիկում» (1978) և հեղինակ՝ «Ճագարաբուծություն» (1985) ուսումնական ձեռնարկների։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։