Լև Մինասյան
Լև Մինասյան | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 21, 1939 (86 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մասնագիտություն | անասնաբույժ |
| Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
| Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր |
Լև Գրիգորի Մինասյան (դեկտեմբերի 21, 1939, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույժ-ընտրասերումնաբան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1979), պրոֆեսոր (1981)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լև Մինասյանը ծնվել է 1939 թվականի դեկտեմբերի 21-ին, Բաքվում։ 1960 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1966-1986 թվականներին աշխատել է նույն ինստիտուտում։ 1983-1986 թվականներին միաժամանակ եղել է պրոռեկտոր։
Լև Մինասյանի շխատանքները վերաբերում են կիսանրբագեղմ ոչխարների նոր ցեղերի ստեղծման, տոհմային հատկանիշների կատարելագործման, մթերատվության և մթերքների որակի բարձրացման խնդիրներին։
Նրա ղեկավարությամբ ստեղծվել են բարձր մթերատու, վաղահաս խառնածին մսաբրդակաթնային ուղղության կորիդել տիպի ոչխարների հոտեր։
Լև Մինասյանը համահեղինակ է «Ոչխարաբուծության պրակտիկում» (1978) և հեղինակ՝ «Ճագարաբուծություն» (1985) ուսումնական ձեռնարկների։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Գյուղատնտեսական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Դեկտեմբերի 21 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ անասնաբույժներ
- Հայ ընտրասերումնաբաններ
- Գյուղատնտեսական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Դասագրքերի հեղինակներ