Jump to content

Լոֆո Քամարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոֆո Քամարա
 
Կուսակցություն՝ Գվինեայի Դեմոկրատական Կուսակցություն
Մասնագիտություն՝ մանկաբարձ և քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր մոտ 1925
Ծննդավայր Ֆրանսիական Գվինեա, Ֆրանսիա
Վախճանի օր հունվարի 25, 1971(1971-01-25)
Վախճանի վայր Կոնակրի, Գվինեա
Քաղաքացիություն  Գվինեա

Լոֆո Քամարա (անգլ.՝ Loffo Camara, մոտ 1925, Ֆրանսիական Գվինեա, Ֆրանսիա - հունվարի 25, 1971(1971-01-25), Կոնակրի, Գվինեա), գվինեացի քաղաքական գործիչ, Գվինեայի առաջին հանրապետության քաղաքական բյուրոյի անդամ անկախացումից հետո։ Նախագահ Ահմեդ Սեկու Տուրեի հրաժարականից հետո ազատվել է նախարարական կաբինետից, ձերբակալվել և մահապատժի ենթարկվել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոֆո Քամարան վերապատրաստվել է որպես մանկաբարձ և ակտիվիստ է դարձել Մասենտայում Գվինեայի դեմոկրատական կուսակցության կազմում (PDG)։ Լոֆոն ընտրվել է խորհրդարանի պատգամավոր և դարձել Գվինեայի դեմոկրատական կուսակցության անդամ[1]։ 1960 թվականին տեղեկատվություն ստանալու համար այցելել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն։ 1961-1968 թվականներին եղել է Սոցիալական հարցերի պետական քարտուղարը[2]։ 1962 թվականի նոյեմբերին կուսակցական համաժողովի ժամանակ Լոֆոն և երկու այլ գործընկեր առաջարկեցին, որ քաղաքական բյուրոյի անդամներն ընտրվեն կուսակցության անդամների կողմից և լինեն ակտիվիստներ։ Սա կատարվեց ի պատասխան նախագահ Սեկու Տուրեի՝ Տումանի Սանգարեին և Ֆոդեբա Կեյտաին քաղաքական բյուրոյի կազմում ընդգրկելու համար, որոնք կուսակցությունում պաշտոն և պատասխանատվություն չէին կրում[3]։ 1967 թվականին կուսակցական 8-րդ համագումարում Սեկու Տուրեն հռչակվել է հեղափոխության գլխավոր առաջնորդ։ Նա կրճատեց քաղաքական բյուրոյի թիվը՝ այն 15-ից դարձնելով 7։ Լոֆոն ազատվածների թվում էր[4]։

1970 թվականին Լոֆոն ձերբակալվել է պորտուգալական զորքերի կողմից Գվինեայի վրա ծովային հարձակման ժամանակ[5]։ 1971 թվականի հունվարի 24-ին նա Կինդիայից տեղափոխվում է Կոնակրի և գնդակահարվում է 1971 թվականի հունվարի 25-ին։ Մահապատժի է ենթարկվում նաև նախագահի աներորդի Մամադի Կեյտան[6]։ Լոֆոն միակ կինն է, ով մահապատժի է ենթարկվել այդ ժամանակահատվածում[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. André Lewin. «La Guinée et les deux Allemagnes[1] [1] Ce texte est un résumé de la Chronique des...». Cairn. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 28-ին.
  2. «Republic of Guinea/République de Guinée». Worldwide Guide to Women in Leadership. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. Alsény Rene Gomez (2007). «Camp Boiro. Talk or perish». L'Harmattan. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. «Mamadou Barry dit Petit Barry : " Ce n'est pas moi qui ai nommé Sékou Touré, responsable suprême de la révolution "». Groupe de Presse L'Indépendant-Le Démocrate. 2008 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  5. Alsény René Gomez (2007). Camp Boiro: parler ou périr. Editions L'Harmattan. էջ 216. ISBN 2-296-04287-2.
  6. «Camara Loffo». CampBoiro. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  7. Amadou Diallo (1983). La mort de Diallo Telli. KARTHALA Editions. էջ 43. ISBN 2-86537-072-0.