Լոֆո Քամարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լոֆո Քամարա
Loffo Camara - 1962.jpg
 
Կուսակցություն՝ Գվինեայի Դեմոկրատական Կուսակցություն
Մասնագիտություն՝ մանկաբարձ և քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր մոտ. 1925
Ծննդավայր Գվինեա
Վախճանի օր հունվարի 25, 1971(1971-01-25)
Վախճանի վայր Կոնակրի, Գվինեա
Քաղաքացիություն Flag of Guinea.svg Գվինեա

Լոֆո Քամարա (անգլ.՝ Loffo Camara, մոտ. 1925, Գվինեա - հունվարի 25, 1971(1971-01-25), Կոնակրի, Գվինեա), գվինեացի քաղաքական գործիչ, Գվինեայի առաջին հանրապետության քաղաքական բյուրոյի անդամ անկախացումից հետո։ Նախագահ Ահմեդ Սեկու Տուրեի հրաժարականից հետո ազատվել է նախարարական կաբինետից, ձերբակալվել և մահապատժի ենթարկվել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոֆո Քամարան վերապատրաստվել է որպես մանկաբարձ և ակտիվիստ է դարձել Մասենտայում Գվինեայի դեմոկրատական կուսակցության կազմում (PDG)։ Լոֆոն ընտրվել է խորհրդարանի պատգամավոր և դարձել Գվինեայի դեմոկրատական կուսակցության անդամ[1]: 1960 թվականին տեղեկատվություն ստանալու համար այցելել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն: 1961-1968 թվականներին եղել է Սոցիալական հարցերի պետական քարտուղարը[2]: 1962 թվականի նոյեմբերին կուսակցական համաժողովի ժամանակ Լոֆոն և երկու այլ գործընկեր առաջարկեցին, որ քաղաքական բյուրոյի անդամներն ընտրվեն կուսակցության անդամների կողմից և լինեն ակտիվիստներ։ Սա կատարվեց ի պատասխան նախագահ Սեկու Տուրեի՝ Տումանի Սանգարեին և Ֆոդեբա Կեյտաին քաղաքական բյուրոյի կազմում ընդգրկելու համար, որոնք կուսակցությունում պաշտոն և պատասխանատվություն չէին կրում[3]: 1967 թվականին կուսակցական 8-րդ համագումարում Սեկու Տուրեն հռչակվել է հեղափոխության գլխավոր առաջնորդ։ Նա կրճատեց քաղաքական բյուրոյի թիվը՝ այն 15-ից դարձնելով 7: Լոֆոն ազատվածների թվում էր[4]:

1970 թվականին Լոֆոն ձերբակալվել է պորտուգալական զորքերի կողմից Գվինեայի վրա ծովային հարձակման ժամանակ[5]: 1971 թվականի հունվարի 24-ին նա Կինդիայից տեղափոխվում է Կոնակրի և գնդակահարվում է 1971 թվականի հունվարի 25-ին։ Մահապատժի է ենթարկվում նաև նախագահի աներորդի Մամադի Կեյտան[6]: Լոֆոն միակ կինն է, ով մահապատժի է ենթարկվել այդ ժամանակահատվածում[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. André Lewin։ «La Guinée et les deux Allemagnes[1] [1] Ce texte est un résumé de la Chronique des...»։ Cairn։ Վերցված է հոկտեմբերի 28, 2010 
  2. «Republic of Guinea/République de Guinée»։ Worldwide Guide to Women in Leadership։ Վերցված է նոյեմբերի 28, 2010 
  3. Alsény Rene Gomez (2007)։ «Camp Boiro. Talk or perish»։ L'Harmattan։ Վերցված է նոյեմբերի 28, 2010 
  4. «Mamadou Barry dit ‘’Petit Barry’’ : " Ce n’est pas moi qui ai nommé Sékou Touré, responsable suprême de la révolution "»։ Groupe de Presse L'Indépendant-Le Démocrate։ դեկտեմբերի 5, 2008։ Վերցված է նոյեմբերի 28, 2010 
  5. Alsény René Gomez (2007)։ Camp Boiro: parler ou périr։ Editions L'Harmattan։ էջ 216։ ISBN 2-296-04287-2 
  6. «Camara Loffo»։ CampBoiro։ Վերցված է նոյեմբերի 28, 2010 
  7. Amadou Diallo (1983)։ La mort de Diallo Telli։ KARTHALA Editions։ էջ 43։ ISBN 2-86537-072-0