Լուսամփոփ
Լուսամփոփ[1][2][3] (աբաժուր, ֆր.՝ Abat-jour՝ abattre - տապալել, քանդել, jour - օր, լույս), լամպի վրա հագցվող ծածկոց, որն արտացոլում է լույսը՝ միաժամանակ պաշտպանելով աչքերը լույսի անմիջական ներգործությունից (փոխառնված 17-րդ դարի սկզբնիմաստից՝ պատուհանի բացվածքի ձև՝ դրսից դեպի ներս լայնացող)։ Լայն կիրառություն ունի ինտերիերի դիզայնի մեջ, գեղարվեստական ձևավորման մեջ՝ այս կամ այն աուրա, ակցենտ ստանալու համար։
Լուսամփոփի հիմնական նպատակը աչքի պաշտպանությունն է լույսի անմիջական ազդեցությունից։ Անհրաժեշտ լուսավորություն ստացվում է լույսի արտացոլման, բեկման և կլանման օգնությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսամփոփներն առաջին անգամ հայտնվել են Ֆրանսիայում ավելի քան երկու հարյուր տարի առաջ և այդ ժամանակից տարածվել ամբողջ աշխարհով։ Հին ժամանակներից ի վեր մոմի, ջահի և ապա նաև՝ լամպի լույսից աչքերը պաշտպանելու համար մարդիկ օգտագործում էին հատուկ մետաղական կափարիչներ։ Աստիճանաբար դեկորի այդ տարրին դիզայները և դեկորատորներն սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել։ Աբաժուրներ սկսեցին պատրաստել տարբեր ձևերի և երանգների, տարբեր կտորներից՝ զարդարելով տարբեր կերպ։
19-րդ դարի ավարտին սկսվեց մոդեռնի դարաշրջանը, որի ժամանակ լուսամփոփներս կսեցին զարդարել բնությանն առնչվող տարրերով՝ ծաղիկներ, տերևներ, թիթեռներ և թռչուններ։ Սկզբնապես լուսամփոփները պատրաստվում էին միայն կտորից, բայց շնորհիվ Լուիս Տիֆանիի և Անտոնին Դոմի աբաժուրներ սկսեցին պատրաստվել ապակուց և հախճապակուց[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արշավիր Թորամանյան, Ճարտարապետական պատկերազարդ բառարան, Երևան, 2007, ISBN 978-99930-63-27-8