Լուիզա Փայն
Լուիզա Փայն | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1832[1] Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Երկիր | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մարտի 20, 1904[1] (71 տարեկան) Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ | |
Louisa Pyne Վիքիպահեստում |
Լուիզա Բոդդա-Փայն (անգլ.՝ Louisa Pyne, օգոստոսի 27, 1832[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 20, 1904[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի սոպրանո և օպերային ընկերության մենեջեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիզա Ֆաննի Փայնը ծնվել է թատերական ընտանիքում. նա ալտո Ջորջ Գրիգս Փայնի կրտսեր դուստրն էր (1790–1877)[2]: Նրա ավագ քույրը՝ Սուսաննա Փայնը (1821–1886), նույնպես պրոֆեսիոնալ երգչուհի էր, իսկ նրա հորեղբայր Ջեյմս Քենդրիկ Փայնը (1785–1857) տենոր էր[3], որի որդին և թոռնիկը, որոնց երկուսի անունն էլ Ջեյմս Քենդրիկ Փայն էր, նշանավոր երգեհոնահարներ էին[4][5]։ Նրա զարմուհին՝ Բլանշ Ուիֆֆին, բեմական մեծ կարիերա է ունեցել Ամերիկայում, ավելի ուշ՝ կինոյում[6]։
Տենոր Ուիլյամ Հարրիսոնի հետ Լուիզա Փայնը «Փայն և Հարրսիոն Օպերա» ընկերության մենեջերն էր, որը 1850-ական թվականներին ճանապարհորդել է Հարավային և Հյուսիսային Ամերիկաներով ։ 1857 թվականին նա և Հարրսիոնը Լոնդոնի Լիցեում թատրոնում[7] հիմնադրել են «Փայն և Հարրսիոն Անգլիական Օպերան»[8][9]։ Օպերան տեղափոխվել է Դրուրի Լեյն և 1858 թվականին, հանդես գալով Անգլիական Արքունական Օպերա կրճատված անվան տակ, 1858 թվականի դեկտեմբերից մինչև 1864 թվականը վարձակալել է այն տարածքը, որն այժմ հայտնի է որպես Քովենտ Գարդենի արքունական թատրոն։ Հաջորդ տարի Փայնը Ուիլլիամ Հարրսիոնի, Ուիլոֆի Ուեյսի և Տիկին Ուեյսի հետ Աստլիի թագավորական թատրոնում ստեղծել են նոր ընկերություն՝ Ե. Տ. Սմիթի հովանու ներքո[10]։ 1868 թվականի հոկտեմբերի 18-ին նա ամուսնացել է երգիչ Ֆրանկ Հ. Բոդդայի հետ[2]։ Վերջինս մահացել է 69 տարեկանում՝ 1892 թվականի մարտի 14 -ին[11]։ Փայնը մահացել 1904 թվականի մարտի 20-ին Հյուսիսային Քենսինգթոնի Քեմբրիջ Գարդենզում գտնվող իր տանը[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 "Marriages", The Times, 20 October 1868, pg. 1
- ↑ Charles Edward Horn's Memoirs of His Father and Himself, Charles Edward Horn (Author), Michael Kassler (Editor), 2003
- ↑ "Obituaries, Dr. J. K. Pyne Distinguished Organist", The Times, 5 September 1938, pg. 14
- ↑ Louisa Pyne, short biography by Dr Michael Burden, New College, Oxford
- ↑ Mrs. Thomas Whiffen, Noted Actress, Dead-Chicago Daily Tribune; 27 November 1936; pg. 14
- ↑ "Reviews, Royal English Opera", The Times, 18 October 1864, pg. 12
- ↑ "Reviews, Lyceum Theatre", The Times, 27 December 1857, pg.10
- ↑ "Reviews, Lyceum Theatre", The Times, 22 September 1857, pg. 12
- ↑ "Reviews, Astley's Theatre", The Times, 7 June 1865, pg. 12
- ↑ "Deaths", The Times, 15 March 1892, pg. 1
- ↑ The Times, 22 March 1904
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Louisa Pyne, English soprano, Luminous-Lint
- Կաղապար:Cite DNB12
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Փայն» հոդվածին։ |
|