Լուիզա Փայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուիզա Փայն
Louisa Pyne.jpg
Ծնվել էօգոստոսի 27, 1832(1832-08-27)[1][2]
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմարտի 20, 1904(1904-03-20)[1][2] (71 տարեկանում)
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ՊարգևներԹագավորական ֆիլարմոնիկ ակադեմիայի ոսկե մեդալ

Լուիզա Բոդդա-Փայն (անգլ.՝ Louisa Pyne, օգոստոսի 27, 1832(1832-08-27)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 20, 1904(1904-03-20)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի սոպրանո և օպերային ընկերության մենեջեր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզա Ֆաննի Փայնը ծնվել է թատերական ընտանիքում. նա ալտո Ջորջ Գրիգս Փայնի կրտսեր դուստրն էր (1790–1877)[3]: Նրա ավագ քույրը՝ Սուսաննա Փայնը (1821–1886), նույնպես պրոֆեսիոնալ երգչուհի էր, իսկ նրա հորեղբայր Ջեյմս Քենդրիկ Փայնը (1785–1857) տենոր էր[4], որի որդին և թոռնիկը, որոնց երկուսի անունն էլ Ջեյմս Քենդրիկ Փայն էր, նշանավոր երգեհոնահարներ էին[5][6]: Նրա զարմուհին՝ Բլանշ Ուիֆֆին, բեմական մեծ կարիերա է ունեցել Ամերիկայում, ավելի ուշ՝ կինոյում[7]:

Տենոր Ուիլյամ Հարրիսոնի հետ Լուիզա Փայնը «Փայն և Հարրսիոն Օպերա» ընկերության մենեջերն էր, որը 1850-ական թվականներին ճանապարհորդել է Հարավային և Հյուսիսային Ամերիկաներով : 1857 թվականին նա և Հարրսիոնը Լոնդոնի Լիցեում թատրոնում[8] հիմնադրել են «Փայն և Հարրսիոն Անգլիական Օպերան»[9][10]: Օպերան տեղափոխվել է Դրուրի Լեյն և 1858 թվականին, հանդես գալով Անգլիական Արքունական Օպերա կրճատված անվան տակ, 1858 թվականի դեկտեմբերից մինչև 1864 թվականը վարձակալել է այն տարածքը, որն այժմ հայտնի է որպես Քովենտ Գարդենի արքունական թատրոն: Հաջորդ տարի Փայնը Ուիլլիամ Հարրսիոնի, Ուիլոֆի Ուեյսի և Տիկին Ուեյսի հետ Աստլիի թագավորական թատրոնում ստեղծել են նոր ընկերություն՝ Ե. Տ. Սմիթի հովանու ներքո[11]: 1868 թվականի հոկտեմբերի 18-ին նա ամուսնացել է երգիչ Ֆրանկ Հ. Բոդդայի հետ[3]: Վերջինս մահացել է 69 տարեկանում՝ 1892 թվականի մարտի 14 -ին[12]: Փայնը մահացել 1904 թվականի մարտի 20-ին Հյուսիսային Քենսինգթոնի Քեմբրիջ Գարդենզում գտնվող իր տանը[13]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio
  3. 3,0 3,1 "Marriages", The Times, 20 October 1868, pg. 1
  4. Charles Edward Horn's Memoirs of His Father and Himself, Charles Edward Horn (Author), Michael Kassler (Editor), 2003
  5. "Obituaries, Dr. J. K. Pyne Distinguished Organist", The Times, 5 September 1938, pg. 14
  6. Louisa Pyne, short biography by Dr Michael Burden, New College, Oxford
  7. Mrs. Thomas Whiffen, Noted Actress, Dead-Chicago Daily Tribune; 27 November 1936; pg. 14
  8. "Reviews, Royal English Opera", The Times, 18 October 1864, pg. 12
  9. "Reviews, Lyceum Theatre", The Times, 27 December 1857, pg.10
  10. "Reviews, Lyceum Theatre", The Times, 22 September 1857, pg. 12
  11. "Reviews, Astley's Theatre", The Times, 7 June 1865, pg. 12
  12. "Deaths", The Times, 15 March 1892, pg. 1
  13. The Times, 22 March 1904

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]