Լու (մուլտֆիլմ)
Լու անգլ.՝ Lou | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ ֆիլմ |
Ժանր | ընտանեկան ֆիլմ |
Ռեժիսոր | Dave Mullins?[1] |
Սցենարիստ | Dave Mullins?[1] |
Պրոդյուսեր | Դանա Մյուրեյ |
Երաժշտություն | Քրիստոֆ Բեք |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Պիքսար և Walt Disney Pictures |
Դիստրիբյուտոր | Walt Disney Studios Motion Pictures և Դիսնեյ+ |
Տևողություն | 6 րոպե |
Թվական | հունիսի 15, 2017[2] և 2017 |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար[3] |
MPAA վարկանիշ | G |
pixar.com/lou#lou1 |
«Լու» (անգլ.՝ Lou), համակարգչային անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ, ստեղծվել է ամերիկական Pixar Animation Studios կինոստուդիայում։ Սցենարիստը և ռեժիսորը Դեյվ Մալինսն է։ Կարճամետրաժ ֆիլմը թատերական ձևով թողարկվել է 2017 թվականի հունիսի 16-ին «Մեքենաներ 3» մուլտֆիլմի հետ։ Կարճ պատմություն՝ կորցրած իրերի արկղի և անտեսանելի հրեշի մասին, որն ապրում էր այդ արկղում[4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղահրապարակում կորցրած իրերի տուփը Լուի տունն է, որը պատրաստված է տարբեր անպետք իրերից։ Ամեն օր ընդմիջումից հետո Լուն բարձրացնում է այն խաղալիքները, որոնք երեխաները թողնում և հեռանում են։ Հաջորդ օրը դրանք տերերի համար դնում է խաղահրապարակում, որպեսզի նրանք կարողանան գտնել դրանք։ Ջեյ-Ջեյ անունով մի չարաճճի տղա սկսում է հավաքել այլ երեխաների խաղալիքները՝ պահելով դրանք իրդպրոցական պայուսակում։ Լուն սկսում է նրա դպրոցական պայուսակից գողանալ խաղալիքները, բայց Ջեյ-Ջեյը հայտնաբերում է նրան և սկսում հետևել։
Հետապնդման ժամանակ Լուն ներքնազգեստի վրա նկատում է Ջեյ-Ջեյի անունը և հիշում է, որ նա այդ տղային տեսել է մանուկ ժամանակ և թե ինչպես են նրա ձեռքից խլել խաղալիքը՝ փափուկ արջուկը։ Այդ փոքրիկ արջուկը Լուի արկղում էր։ Ջեյ-Ջեյը տեսել էր իր արջուկը և փորձում էր վերցնել այն, բայց Լուն հրաժարվում է հետ տալ։
Ցուցադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի մարտի 12-ին «South by Southwest» փառատոնի ժամանակ ցուցադրվել է «Լու» մուլտֆիլմը[5][6]։ 2017 թվականի հունիսի 16-ին Pixar-ի 18-րդ մուլտֆիլմի՝ «Մեքենաներ 3»-ի հետ թատերական ձևով բարձրացել է մեծ էկրան[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Internet Movie Database // IMDb — 1990.
- ↑ 4,0 4,1 Truitt, Brian (1 Февраля 2017). «Sneak peek: Pixar's new 'Lou' short tackles playground bullying». USA Today. Վերցված է 15 Февраля 2016-ին.
- ↑ «2017 Schedule - Lou». SXSW. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 16 Февраля 2017-ին.
- ↑ Winfrey, Graham (7 Февраля 2017). «SXSW: Midnighters, Short Films and VR Round Out 2017 Lineup». IndieWire. Վերցված է 16 Февраля 2017-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- «Լու (մուլտֆիլմ)»(անգլ.) Big Cartoon DataBase կայքում
|