Լորենս Ռայլի
Լորենս Ռայլի անգլ.՝ Lawrie Reilly | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 28, 1928[1] | ||
Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն | ||
Մահվան ամսաթիվ | հուլիսի 22, 2013[2] (84 տարեկան) | ||
Մահվան վայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Լորենս Ռայլի (անգլ.՝ Lawrance Reilly,հոկտեմբերի 28, 1928[1], Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն - հուլիսի 22, 2013[2], Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), ավելի հայտնի որպես Լորի Ռայլի (անգլ.՝ Lawrie Reilly), շոտլանդացի ֆուտբոլիստ, հարձակվող։ «Հիբերնյան» ակումբի 1940-ականների վերջին և 1950-ական թվականների սկզբին հարձակվողական գծի «Հանրահայտ հնգյակի» անդամ, որը ներառում էր նաև Բոբի Ջոնսթոնին, Գորդոն Սմիթին, Էդի Թերնբուլին և Ուիլի Օրմոնդին։ Շոտլանդական ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվողներից մեկը, Շոտլանդական ֆուտբոլի փառքի սրահի անդամ։ Հանդիպումների վերջում կարևոր գոլեր խփելու համար նա ստացել է «Ռայլի,վերջին րոպե» մականունը[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռայլին դարձել է «Հիբերնիան» ակումբի խաղացող 1945 թվականին։ Նա իր առաջին գոլը խփեց թիմի կազմում 1945 թվականի նոյեմբերի 24-ին «Հարավի թագուհու» դեմ խաղում։ Իր կարիերայի ընթացքում ակումբում խփել է 238 գոլ 355 խաղում՝ ներառյալ 18 հեթ-տրիկ[4]։
1958 թվականին ավարտել է կարիերան ծնկի վնասվածքի պատճառով։ Նա իր վերջին հանդիպումն անց է կացրել «Հիբսի» կազմում 1958 թվականի ապրիլին. դա «Ռեյնջերսի» դեմ խաղն էր, որում նա աչքի է ընկել խփված գնդակով։
Կարիերա հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շոտլանդիայի հավաքականի կազմում Լորին իր դեբյուտը կատարել է 1948 թվականի հոկտեմբերի 23-ին Ուելսի հավաքականի դեմ խաղում։ Ազգային հավաքականի կազմում անց է կացրել 38 հանդիպում և խփել 22 գոլ, այդ թվում՝ երկու դուբլ (1950 թվականին Ուելսի և 1953 թվականին Անգլիայի դեմ խաղերում) և մեկ հեթ-տրիկ (1952 թվականին ԱՄՆ ազգային հավաքականի դեմ խաղում)[5]։ Ռայլիի գոլերի հարաբերակցությունը մեկ խաղում (61%) ավելի բարձր է, քան Դենիս Լոուն, Քենի Դալգլիշը և Ջո Ջորդանը՝ զիջելով միայն Հյուի Գալագերին։
Ռայլին 14 խաղ է անցկացրել և 14 գոլ է խփել Շոտլանդիայի ֆուտբոլային լիգայի հավաքականի կազմում[6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 2013 թվականի հուլիսի 22-ին 84 տարեկան հասակում։ 2019 թվականի օգոստոսին Շոտլանդիայի չեմպիոնի նրա երկու մեդալները աճուրդում վաճառվել են 12 000 ֆունտ ստեռլինգով[7]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շոտլանդիայի չեմպիոն (2)՝ 1950/51, 1951/52
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցարջան | Լիգա | Ազգային գավաթներ | Չեմպիոնների գավաթ | Այլ | Արդյունք | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գավաթ | Լիգայի գավաթ | ||||||||||||
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Հիբերնիան | 1945/46 | - | - | - | - | - | - | - | - | 12 | 1 | 12 | 1 |
1946/47 | 5 | 2 | 0 | 0 | 3 | 0 | - | - | 0 | 0 | 8 | 2 | |
1947/48 | 6 | 4 | 0 | 0 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 6 | 4 | |
1948/49 | 20 | 14 | 1 | 0 | 6 | 1 | - | - | 0 | 0 | 27 | 15 | |
1949/50 | 29 | 16 | 1 | 0 | 9 | 7 | - | - | 0 | 0 | 39 | 23 | |
1950/51 | 29 | 23 | 5 | 6 | 11 | 7 | - | - | 0 | 0 | 45 | 36 | |
1951/52 | 29 | 27 | 3 | 1 | 6 | 2 | - | - | 4 | 0 | 42 | 30 | |
1952/53 | 28 | 29 | 5 | 5 | 9 | 9 | - | - | 4 | 3 | 46 | 46 | |
1953/54 | 18 | 15 | 3 | 1 | 1 | 2 | - | - | 0 | 0 | 22 | 18 | |
1954/55 | 20 | 15 | 1 | 0 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 21 | 15 | |
1955/56 | 29 | 23 | 2 | 1 | 6 | 2 | 3 | 1 | 0 | 0 | 40 | 27 | |
1956/57 | 25 | 17 | 1 | 1 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 19 | |
1957/58 | 14 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 2 | |
Ընդհանուր կարիերա | 252 | 187 | 23 | 15 | 57 | 31 | 3 | 1 | 20 | 4 | 355 | 238 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Hibs legend Lawrie Reilly dies at 84
- ↑ Brian Glanville (2013 թ․ հուլիսի 22). «Lawrie Reilly obituary» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Reilly, Lawrie» (անգլերեն). ihibs.co.uk.
- ↑ «Lawrie Reilly» (անգլերեն). ScottishFA.co.uk. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Scotland FL Players by Appearances» (անգլերեն). Londonhearts.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Hibernian fans successful in buying Lawrie Reilly's championship medals» (անգլերեն). BBC Sport. 2019 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|