Լորենս Ռայլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորենս Ռայլի
անգլ.՝ Lawrie Reilly
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 28, 1928(1928-10-28)[1]
Ծննդավայր Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Մահվան ամսաթիվ հուլիսի 22, 2013(2013-07-22)[2] (84 տարեկան)
Մահվան վայր Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Դիրք հարձակվող

Լորենս Ռայլի (անգլ.՝ Lawrance Reilly,հոկտեմբերի 28, 1928(1928-10-28)[1], Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն - հուլիսի 22, 2013(2013-07-22)[2], Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), ավելի հայտնի որպես Լորի Ռայլի (անգլ.՝ Lawrie Reilly), շոտլանդացի ֆուտբոլիստ, հարձակվող։ «Հիբերնյան» ակումբի 1940-ականների վերջին և 1950-ական թվականների սկզբին հարձակվողական գծի «Հանրահայտ հնգյակի» անդամ, որը ներառում էր նաև Բոբի Ջոնսթոնին, Գորդոն Սմիթին, Էդի Թերնբուլին և Ուիլի Օրմոնդին։ Շոտլանդական ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվողներից մեկը, Շոտլանդական ֆուտբոլի փառքի սրահի անդամ։ Հանդիպումների վերջում կարևոր գոլեր խփելու համար նա ստացել է «Ռայլի,վերջին րոպե» մականունը[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայլին դարձել է «Հիբերնիան» ակումբի խաղացող 1945 թվականին։ Նա իր առաջին գոլը խփեց թիմի կազմում 1945 թվականի նոյեմբերի 24-ին «Հարավի թագուհու» դեմ խաղում։ Իր կարիերայի ընթացքում ակումբում խփել է 238 գոլ 355 խաղում՝ ներառյալ 18 հեթ-տրիկ[4]։

1958 թվականին ավարտել է կարիերան ծնկի վնասվածքի պատճառով։ Նա իր վերջին հանդիպումն անց է կացրել «Հիբսի» կազմում 1958 թվականի ապրիլին. դա «Ռեյնջերսի» դեմ խաղն էր, որում նա աչքի է ընկել խփված գնդակով։

Կարիերա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիայի հավաքականի կազմում Լորին իր դեբյուտը կատարել է 1948 թվականի հոկտեմբերի 23-ին Ուելսի հավաքականի դեմ խաղում։ Ազգային հավաքականի կազմում անց է կացրել 38 հանդիպում և խփել 22 գոլ, այդ թվում՝ երկու դուբլ (1950 թվականին Ուելսի և 1953 թվականին Անգլիայի դեմ խաղերում) և մեկ հեթ-տրիկ (1952 թվականին ԱՄՆ ազգային հավաքականի դեմ խաղում)[5]։ Ռայլիի գոլերի հարաբերակցությունը մեկ խաղում (61%) ավելի բարձր է, քան Դենիս Լոուն, Քենի Դալգլիշը և Ջո Ջորդանը՝ զիջելով միայն Հյուի Գալագերին։

Ռայլին 14 խաղ է անցկացրել և 14 գոլ է խփել Շոտլանդիայի ֆուտբոլային լիգայի հավաքականի կազմում[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2013 թվականի հուլիսի 22-ին 84 տարեկան հասակում։ 2019 թվականի օգոստոսին Շոտլանդիայի չեմպիոնի նրա երկու մեդալները աճուրդում վաճառվել են 12 000 ֆունտ ստեռլինգով[7]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շոտլանդիայի չեմպիոն (2)՝ 1950/51, 1951/52

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցարջան Լիգա Ազգային գավաթներ Չեմպիոնների գավաթ Այլ Արդյունք
Գավաթ Լիգայի գավաթ
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Հիբերնիան 1945/46 - - - - - - - - 12 1 12 1
1946/47 5 2 0 0 3 0 - - 0 0 8 2
1947/48 6 4 0 0 0 0 - - 0 0 6 4
1948/49 20 14 1 0 6 1 - - 0 0 27 15
1949/50 29 16 1 0 9 7 - - 0 0 39 23
1950/51 29 23 5 6 11 7 - - 0 0 45 36
1951/52 29 27 3 1 6 2 - - 4 0 42 30
1952/53 28 29 5 5 9 9 - - 4 3 46 46
1953/54 18 15 3 1 1 2 - - 0 0 22 18
1954/55 20 15 1 0 0 0 - - 0 0 21 15
1955/56 29 23 2 1 6 2 3 1 0 0 40 27
1956/57 25 17 1 1 6 1 0 0 0 0 32 19
1957/58 14 2 1 0 0 0 0 0 0 0 15 2
Ընդհանուր կարիերա 252 187 23 15 57 31 3 1 20 4 355 238

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Hibs legend Lawrie Reilly dies at 84
  3. Brian Glanville (2013 թ․ հուլիսի 22). «Lawrie Reilly obituary» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
  4. «Reilly, Lawrie» (անգլերեն). ihibs.co.uk.
  5. «Lawrie Reilly» (անգլերեն). ScottishFA.co.uk. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
  6. «Scotland FL Players by Appearances» (անգլերեն). Londonhearts.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
  7. «Hibernian fans successful in buying Lawrie Reilly's championship medals» (անգլերեն). BBC Sport. 2019 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]