Jump to content

Լոս Անջելես Թայմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոս Անջելես Թայմս
անգլ.՝ Los Angeles Times[1]
Изображение логотипа
Տեսակօրաթերթ և թերթ
Լեզուանգլերեն[2]
Հիմնադրվել է1881
ՍեփականատերPatrick Soon-Shiong?
Երկիր ԱՄՆ[1]
Հրատարակման վայրEl Segundo?[3]
ԳրասենյակEl Segundo, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ISSN0458-3035 և 2165-1736
OCLC3638237
Պարգևներ
Կայքlatimes.com(անգլ.)
 Los Angeles Times Վիքիպահեստում

«Լոս Անջելես Թայմս» (անգլ.՝ Los Angeles Times, կարճ՝ LA Times թարգմանաբար՝ «Լոս Անջելեսի ժամանակը»)[4], ԱՄՆ-ի ամենահանրահայտ և հեղինակավոր թերթերից մեկը։ Հրատարակվում է Լոս Անջելեսում և առաջնահերթ ուշադրությունը բևեռում է քաղաքային կյանքում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանմանը։ Տպաքանակով ԱՄՆ-ում գրավում է 4-րդ տեղը։

1881 թվականին հիմնադրված թերթը մինչև 1917 թվականը հրատարակվել է Հարրիսոն Գրեյ Օտիսի կողմից, այնուհետև անցել է նրա փեսա Հարրի Չենդլերի ձեռքը։ 1922 թվականին դարձել է սեփական ռադիոկայան ունեցող առաջին թերթը։ 1928 թվականին պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվել է այս հրատարակության օդային առաքումը իր բաժանորդներին Կալիֆորնիայի սահմաններից դուրս։

Հետպատերազմյան ժամանակաշրջանում Los Angeles Times-ը, նախկինում հայտնի լինելով իր խիստ պահպանողական խմբագրական քաղաքականությամբ, սկսել է ավելի լիբերալ դիրքորոշում ցուցաբերել։ 1948-1962 թվականներին հրատարակվել է Los Angeles Mirror կիրակնօրյա հավելվածը։

Ըստ Բրիտանական հանրագիտարանի՝ 1960-ական թվականներից սկսած Los Angeles Timesը դուրս է եկել ռեգիոնալ հրատարակության որմնախորշից և դարձել է «աշխարհի հզոր թերթերից մեկը»։ 2007 թվականից մտնում է Tribune Company մեդիակոնգլոմերատի մեջ[5]։ 2007 թվականի դրությամբ ակտիվում ուներ 38 Պուլիտցերյան մրցանակներ։

Չենդլերը և Օտիսը, 1917 թվական

«Լոս Անջելես թայմս»ը առաջին անգամ հրատարակվել է որպես «Լոս Անջելես Դեյլի Թայմս» 1881 թվականի դեկտեմբերի 4-ին, Նաթան Կոուլ-Կրտսերի և Թոմաս Գարդիների ղեկավարությամբ։ Սկզբնապես թերթը տպագրվում էր «Հայելի» տպարանում, որը պատկանում էր Ջեսսի Յարնելին և Թոմաս Ջեյ Քեյսթայլուին։ Չկարողանալով վճարել տպագրության դիմաց՝ Կոուլը և Գարդիները թերթը հանձնեցին «Հայելի»-ին։ Այդ ժամանակ Սեմուել Մեթսը միացել էր ընկերությանը՝ պայմանով, որ շարունակվելու է «Թայմս»-ի հրատարակումը։ 1882 թվականի հուլիսին հարրիսոն Գրեյ Օտիսը տեղափոխվեց Սանտա Բարբարայից, որպեսզի դառնա թերթի խմբագիրը։ Արդյունքում, հենց Օտիսը ապահովեց թերթի հաջողությունը։

Պատմաբան Քևին Սթարրը գրել է, որ Օտիսը «ողջ քաղաքական ապարատը և հանրային կարծիքը իր սեփական հարստացման համար շահարկելու ունակ» գործարար էր։ Օտիսի խմբագրական քաղաքականությունը հիմնված էր քաղաքացիական պարծենկոտության վրա՝ մեծարելով Լոս Անջելեսյան ձեռքբերումները և ի նպաստ սեփական աճին։ Այս նպատակների իրականացման համար թերթը աջակցում էր քաղաքի ջրամատակարարման ընդլայնման փորձերը՝ Օուենսի հովտում ջրամատակարարման իրավունք ձեռք բերելով Կալիֆորնիայի ջրային պատերազմում։ Այս իրադարձությունները, գույները խտացված, ներկայացվել են Ռոման Պոլանսկու «Չինական թաղամաս» ֆիլմում։

«Լոս Անջելես Թայմսը» 1910 թվականի տեռորից հետո

Տեղական պրոֆմիությունների դեմ մղված պայքարը արդյունքում «Թայմս»-ի շտաբ-բնակարան 1910 թվականի հոկտեմբերի 1-ին պայթեցվել է, զոհվել են 21 հոգի։ Մեղադրանք առաջադրվել է պրոֆմիությունների երկու առաջնորդներ Ջեյմս և Ժոզեֆ Մաքնամարներին։ Աշխատանքի Ամերիկյան Ֆեդերացիան դատական գործընթացի համար վարձել է առաջատար փաստաբան Կլարենս Դերրոուին, որպեսզի վերջինս հանդես գա ի շահ եղբայրների, ովքեր վերջնական արդյունքում իրենց մեղավոր են ճանաչել։ Օտիսը շտաբ-բնակարանի նոր շենքի բարձր ֆրիզի գագաթին բրոնզե արծիվ ամրացրեց, որը պատրաստել էր Գորդոն Կաուֆմանը` հռչակելով իր կնոջ կողմից ձևակերպված՝ թերթի կարգախոսը՝ «Stand Fast, Stand Firm, Stand Sure, Stand True»:

Չենդլերի օրոք

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Թայմսի» վաճառքի ավտոմատ՝ 1984 օլիմպիական խաղերի վերաբերյալ լուրերով

Օտիսի մահից հետո 1917 թվականին «Թայմս»ը սկսեց ղեկավարել նրա փեսա Հարրի Չենդլերը։ 1944 թվականին վերջինիս փոխարինեց իր որդին՝ Նորման Չենդլերը, որը թերթի խմբագիրն էր հետպատերազմյան ժամանակաշրջանի արագ զարգացման փուլում։ Նորմանի կինը՝ Դորոտի Չենդլերը, հասարակական գործունեության ակտիվիստ էր, խթանել է Լոս Անջելեսյան Երաժշտական կենտրոնի շինարարությանը. կենտրոնի գլխավոր համերգային դահլիճը անվանվել է նրա պատվին։ Ընտանիքի անդամները հուղարկավորվել են Պարամաունտ ստուդիայի հարևանությամբ գտնվող «Ընդմիշտ Հոլիվուդ» գերեզմանատանը, որտեղ գտնվում է նաև 1910 թվականի տեռորի զոհերի հուշահամալիրը։

Ընտանիքի չորրորդ սերնդի ներկայացուցիչ՝ հրատարակչության ղեկավարը 1960 թվականից մինչև 1980 թվականը եղել է Օտիս Չենդլերը։ Օտիսը ձգտում էր ընտանեկան թերթի ճանաչմանը՝ փորձելով համեմատվել ավելի ընթերցվող այնպիսի թերթերի հետ, ինչպիսիք էին «Նյու Յորք Թայմս»ը և «Վաշինգտոն Փոստ»-ը։ Ենթադրելով, որ հիմնականում եկամտաբեր է նորությունների բաժինը՝ Օտիսը որոշում է ընդլայնել այն և բարձրացնել աշխատողների աշխատավարձը։ 1962 թվականին թերթը միավորվում է «Վաշինգտոն Փոստ»-ի հետ՝ ««Լոս Անջելես Թայմս-Վաշինգտոն Փոստ» լրատվական գործակալության» ձևավորման նպատակով։

1960-ական թվականներին թերթը արժանացել է չորս Պուլիտցերյան մրցանակների՝ ավելիին, քան նախորդ ինը տասնամյակների ընթացքում։

21-րդ դարի սկզբին «Թայմս»-ում լուրջ խնդիրներ առաջացան՝ սնանկացում, խմբագրերի փոփոխմամբ անձնակազմի կրճատում, աշխատավարձի ցածրացում և Ինտերնետի առկայության խիստ անհրաժեշտություն։

2000 թվականին «Tribune Company»-ն ձեռք բերեց «Թայմս»-ը՝ թերթը դարձնելով այն ժամանակվա WB-ի (այժմ՝ CW) հետ համատեղ սեփականություն։

2005 թվականին երկու օրվա ընթացքում «Թայմս»-ը փորձարկվեց «Wikitorial»-ի՝ առաջին «Վիքի»ի հետ՝ հնարավորություն ընձեռնելով ընթերցողներին միավորելու ջանքերը սեփական խմբագրություն ստեղծելու ճանապարհին։ Այդուհանդերձ, նրանք փակեցին դա այն բանից հետո, երբ մի քանի հոգի «պաշարեցին» կայքը՝ խմբագրելով և ներդնելով ոչ պատշաճ տեղեկատվություն։

2008 թվականի դեկտեմբերին «Tribune Company»-ն հայտարարեց սնանկության մասին։ Թերթի մեկ օրինակի արժեքը 2 $ է։ 2015 թվականի մարտից հրատարակչությունը ամենօրյա գինը բարձրացրեց $ 0,50-ով (33,3 %)՝ համապատասխանեցնելով կիրակի օրվա (Գոհաբանության օր) գնին։

Պուլիտցերյան մրցանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2014 թվականը «Թայմս»ը արժանացել է 41 մրցանակի, այդ թվում՝ չորսը խմբագրական երգիծանկարի մասով, և մեկական՝ լուրերի վերահսկչական մասով՝ 1965 թվականին «Watts Riots»-ի և 1992 թվականին՝ «Los Angeles riots»-ի համար։

«Թայմս»-ի սպորտային խորագրի լրագրող Ջիմ Մյուրրեյը 1990 թվականին արժանացել է պուլիտցերյան մրցանակի։

Լրագրող-հետազոտողներ Չակ Ֆիլիպսը և Մայքլ Հիլցիկը պուլիտցերյան մրցանակ են ստացել 1999 թվականին՝ լուսաբանելով երաժշտական բիզնեսում առկա կոռուպցիոն երևույթները։

Լրագրող Դեյվիդ Ուիլմանը պուլիտցերյան մրցանակ է ստացել 2001 թվականին հետաքննական լրագրության շարքի համար։

Լրագրող Բետտինա Բոքսալը և Ջուլի Կարտը պուլիտցերյան մրցանակ են ստացել 2009 թվականի ընթացքում իրադարձությունների լուսաբանման հստակության համար

Առաջխաղացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի փառատոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին «Թայմս»-ը մեկնարկեց ամենամյա «Los Angeles Times» գրքի փառատոնը՝ համագործակցելով Լոս Անջելեսում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի հետ։ Այն ներկայանում է կլոր սեղաններով, ցուցահանդեսներով և թատրոններով՝ յուրաքանչյուր տարվա ապրիլ ամսվա վերջում՝ երկու օրերի ընթացքում։ 2011 թվականին գրքի փառատոնը տեղափոխվեց հարավային Կալիֆորնիայի Համալսարան։

Գրքի մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականից «Թայմս»ը ներմուծեց գրքի ամենամյա մրցանակները։ Կատեգորիաները՝ կենսագրություն, արդի հետաքրքրություններ, ֆանտաստիկա, պատմություն, մարտաֆիլմ, պոեզիա, գիտություն և տեխնոլոգիա, պատանեկան գեղարվեստական գրականություն։ Բացի դա, Ռոբերտ Կիրշի մրցանակը շնորհվում է ամեն տարի, հեղինակի մասնակցությամբ։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Los Angeles Times խմբագրության շենքը
  • Քանի որ թերթը իր գոյության առաջին տասնամյակներին եռանդագին պաշտպանում էր գործատուների շահերը, 1910 թվականին ռադիկալ պրոֆմիությունների ներկայացուցիչները խմբագրության շենքում դինամիտ էին տեղադրել։ Պայթյունի հետևանքով զոհվել են թերթի 21 աշխատակիցներ, ևս 100-ը տեղափոխվել են հիվանդանոց։
  • 1964 թվականին The Times Mirror Company կորպորացիան, որին պատկանում էր թերթը, թերթ հրատարակիչների մեջ առաջինը Նյու Յորքյան ֆոնդային բորսայում ակցիաների նախնական բաշխում իրականացրեց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.usnpl.com/addr/aaddressresult.php?id=280
  2. The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 0458-3035
  3. https://www.latimes.com/business/la-fi-la-times-el-segundo-address-20180416-story.html
  4. MacMillan, Robert (2008 թ․ օգոստոսի 16). «Tribune hires former DirecTV CEO to run LA Times». Reuters.
  5. «Los Angeles Times» (անգլերեն). Վերցված է 2011-03-02-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]