Լոնդոնյան արձակուրդներ (անգլ.՝ A Royal Night Out), բրիտանական մելոդրամա, որի ռեժիսորը Ջուլիանա Ջարոլդն է։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի մայիսի 14-ին Ավստրալիայում[10]։
Ֆիլմի հիմքում ընկած են իրական դեպքեր, որոնք տեղի են ունենում Լոնդոնում 1945 թվականի մայիսի 8-9-ի գիշերը, երբ Մեծ Բրիտանիան նշում է հաղթանակի օրը։ Մարգարիտ թագուհին և իր քույր Եղիսաբեթը՝ ապագա Եղիսաբեթ II-ը, իրենց հոր՝ Ջորջ VI-ի թույլտվությամբ լքում են Բուկինհեմյան պալատը։ Նրանք երկու ուղեկցորդների օգնությամբ գնում են քաղաք, որպեսզի զգան ժողովրդի միասնականությունը։ Չնայած սովորական քաղաքացիների կյանքի մասին տեղեկություններ չունենալու հետ կապված մի շարք արկածների, գիշերվա ժամը 6-ին տուն հասնելուն՝ ամեն ինչ լավ է ավարտվում։ Թագավորը սեղմում է արքայադստերը փրկողի ձեռքը։ Եղիսաբեթը նրան թագավորական մեքենայով հասցնում է մի տեղ, որտեղ նրանք համբուրվում են։
Եղիսաբեթ և Մարգարիտ արքայադուստրները 1945 թվականի մայիսի 9-ին իսկապես մասնակցություն է ունեցել Լոնդոնի փողոցների զբոսանքներին։ Խումբը կազմված էր 16 մարդկանցից՝ այդ թվում մի քանի ընկեր-բարեկամներ, դաստիարակ և զինված պահակ։ Սակայն արքայադուստրերը վերադարձել են պալատ առանց ուշացման, ինչպես և պլանավորել էին, իսկ ֆիլմում դեպքը չափազանցված է[11]։