Լոլիկի թանգարան
Լոլիկի թանգարան իտալ.՝ Museo del pomodoro | |
---|---|
Տեսակ | մասնագիտացված թանգարան և մասնավոր թանգարան |
Երկիր | Իտալիա[1] |
Տեղագրություն | Կոլեքիո[2] |
Վայր | Corte di Giarola? |
Հասցե | Strada Giarola, 11 - Collecchio[3], Via Giarola 11, 43044 Collecchio[2][4] և c/o Corte di Giarola – Parco fluviale del Taro, Strada Giarola 1143044[2] |
Հիմնադրվել է | սեպտեմբերի 25, 2010 |
Մակերես | 350 քառակուսի մետր, 300 քառակուսի մետր |
Այցելուներ | 552 մարդ (2020)[2], 2902 մարդ (2019)[5], 2061 մարդ (2018)[6], 1563 մարդ (2021)[7] և 2333 մարդ (2022)[4] |
Հավաքածուի չափս | 321 արխիվային միավոր[6] և 300 արխիվային միավոր[8] |
Կայք | museidelcibo.it/pomodoro.asp, museidelcibo.it և pomodoro.museidelcibo.it(իտալ.) |
Լոլիկի թանգարան (իտալ.՝ Museo del pomodoro), թանգարան իտալական Կոլեքսիո քաղաքում, նվիրված է Պարմա գավառում լոլիկի արտադրությանն ու վերամշակմանը։ Թանգարանը բացվել է 2010 թվականին «Լոլիկները Պարմայում. պատմություն, ձեռնարկատիրություն և համ». գիտական կոնֆերանսի ընթացքում։
Թանգարանի շենքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի շենքի մասին առաջին փաստաթղթերը վերաբերվում են 1187 թվականին, երբ հին պահեստը տրամադրվել էր Սուրբ Պավլի բենեդիկյան կանանց վանքին։ Վանքի տարածքում այն մնացել է մինչև 1810 թվականը։ Տարո գետի հովիտը, որտեղ տեղակայված է շինությունը, 12-14-րդ դարերի ընթացքում ստրատեգիական դեր էր խաղում. այնտեղով անցել է Վիա Ֆրանչիգենա ճանապարհը, որը կապում էր Հռոմն ու Ֆրանսիան։ Իր բարենպաստ դիրքի պատճառով շենքը օգտագործվում էր ռազմական նպատակներով։ Մինչև 1960-ական թվականները շենքում տեղակայված էր լոլիկի պահածոյացման ֆաբրիկա։ Պատմական շենքերի ամբողջությունը 1998 թվականին անցել է հանրային սեփականության, 1999 թվականին, որպես Տարո գետի շրջանային այգու մաս վերակառուցվել է[9]։
Էքսպոզիցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի էքսպոզիցիան կազմված է յոթ թեմատիկ բաժիններից.
- Լոլիկի պատմություն
- Պարմայում լոլիկի վերամշակման զարգացում
- Վերամշակման տեխնոլոգիաներ
- Պատրաստի արտադրանք և փաթեթավորում
- Արդյունաբերական արտադրություն
- Հիմնական մասնագիտությունները ֆաբրիկայում
- Լոլիկը համաշխարհային մշակույթում
Թանգարանի ցուցադրանմուշներ են հանդիսանում ջերմոցները, բերքահավաքման մեքենաները, գործիքները, այն ամենը ինչ անհրաժեշտ է լոլիկի մշակման, հավաքման, պահպանման և վերամշակման համար։ Թանգարանը իր տրամադրության տակ ունի փաստաթղթերի մեծ հավաքածու, գովազդային պաստառներ, նկարներ, գրքեր, որոնք նվիրված են լոլիկին։ Բացի այդ թանգարանում ժողովված են լոլիկից պատրաստվող ուտեստների մեծ քանակությամբ բաղադրատոմսեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GeoNames — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ dati.beniculturali.it — 2014.
- ↑ 4,0 4,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
- ↑ Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
- ↑ 6,0 6,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
- ↑ Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
- ↑ «Parco Taro | La Corte di Giarola | La Corte di Giarola». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.