Լոլիկի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոլիկի թանգարան
իտալ.՝ Museo del pomodoro
Museo del Pomodoro - Collecchio (PR) - Esterno.jpg
Տեսակ թանգարան
Երկիր Flag of Italy.svg Իտալիա[1]
Տեղագրություն Կոլեքիո
Վայր Կոլեքիո
Հիմնադրված է սեպտեմբերի 25, 2010
Կոորդինատներ: 44°44′26.6″ հս․ լ. 10°10′26.9″ ավ. ե. / 44.740722° հս․. լ. 10.174139° ավ. ե. / 44.740722; 10.174139
Կայք museidelcibo.it/pomodoro.asp
Լոլիկի թանգարանը գտնվում է Իտալիաում
Լոլիկի թանգարան
Museo del Pomodoro (Collecchio) Վիքիպահեստում

Լոլիկի թանգարան (իտալ.՝ Museo del pomodoro), թանգարան իտալական Կոլեքսիո քաղաքում, նվիրված է Պարմա գավառում լոլիկի արտադրությանն ու վերամշակմանը: Թանգարանը բացվել է 2010 թվականին «Լոլիկները Պարմայում. պատմություն, ձեռնարկատիրություն և համ». գիտական կոնֆերանսի ընթացքում:

Թանգարանի շենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շենքի մասին առաջին փաստաթղթերը վերաբերվում են 1187 թվականին, երբ հին պահեստը տրամադրվել էր Սուրբ Պավլի բենեդիկյան կանանց վանքին: Վանքի տարածքում այն մնացել է մինչև 1810 թվականը: Տարո գետի հովիտը, որտեղ տեղակայված է շինությունը, 12-14-րդ դարերի ընթացքում ստրատեգիական դեր էր խաղում. այնտեղով անցել է Վիա Ֆրանչիգենա ճանապարհը, որը կապում էր Հռոմն ու Ֆրանսիան: Իր բարենպաստ դիրքի պատճառով շենքը օգտագործվում էր ռազմական նպատակներով: Մինչև 1960-ական թվականները շենքում տեղակայված էր լոլիկի պահածոյացման ֆաբրիկա: Պատմական շենքերի ամբողջությունը 1998 թվականին անցել է հանրային սեփականության, 1999 թվականին, որպես Տարո գետի շրջանային այգու մաս վերակառուցվել է[2]:

Էքսպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի էքսպոզիցիան կազմված է յոթ թեմատիկ բաժիններից.

  • Լոլիկի պատմություն
  • Պարմայում լոլիկի վերամշակման զարգացում
  • Վերամշակման տեխնոլոգիաներ
  • Պատրաստի արտադրանք և փաթեթավորում
  • Արդյունաբերական արտադրություն
  • Հիմնական մասնագիտությունները ֆաբրիկայում
  • Լոլիկը համաշխարհային մշակույթում

Թանգարանի ցուցադրանմուշներ են հանդիսանում ջերմոցները, բերքահավաքման մեքենաները, գործիքները, այն ամենը ինչ անհրաժեշտ է լոլիկի մշակման, հավաքման, պահպանման և վերամշակման համար: Թանգարանը իր տրամադրության տակ ունի փաստաթղթերի մեծ հավաքածու, գովազդային պաստառներ, նկարներ, գրքեր, որոնք նվիրված են լոլիկին: Բացի այդ թանգարանում ժողովված են լոլիկից պատրաստվող ուտեստների մեծ քանակությամբ բաղադրատոմսեր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]