Լոբեկե (ազգային պարկ)
Լոբեկե | |
---|---|
Տեսակ | ազգային պարկ |
Երկիր | Կամերուն |
ԲԾՄ | 449 մետր |
Մակերես | 217 854 հեկտար |
Մասն է | Սանգա (Սանգհա) |
Ձևավորում | 1999 |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն |
«Լոբեկե» (անգլ.՝ Lobéké National Park, ֆր.՝ Parc national de Lobéké), ազգային պարկ Կամերունիի հարավարևելյան մասում, Մոլունդուի Արևելյան շրջանում։ Սանգայի անտառի մի մասն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականին Բնության համաշխարհային հիմնադրամը առաջին անգամ հայտարարեց, որ այս տարածքը պետք է հայտարարվի ազգային պարկ՝ առաջարկելով պաշտպանել 40-400 հազար հա տարածք, բայց պաշտոնապես այգին ստեղծվել է միայն 1999 թվականի հոկտեմբերին։ 2006 թվականի ապրիլի 18-ին Լոբեկեն առաջարկվել է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, բայց 2013 թվականին սկզբի դրությամբ դեռ որոշում չի կայացվել։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոբեկե ազգային պարկի տարածքը 2178 կմ² է, բնակչությունը մոտ չորս հազար մարդ[1]։
Այգին տեղակայված է Կոնգոյի ավազանում, արևելքից սահմանակից է Սանգա գետին, որը այս պահին նաև սահման է Կամերունի, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության (CAR) և Կոնգոյի միջև։ Լոբեկեն սահմանակից է մյուս ազգային այգիներին, մասնավորապես, Բումբա-Բեկին։ Այգին հետաքրքրաշարժ է նրանով, որ սահմանակից է այլ պետությունների երկու պահպանվող բնական տարածքներների, որոնք նույնպես Սանգայի անտառների մաս են կազմում[2]։
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոբեկե անտառը կիսով չափ մշտականաչ է, որի մեջ փայտանյութի օգտագործման գործընթացը գրեթե երբեք տեղի չի ունեցել։ Ծառերի լայն տեսականիով (ավելի քան 300 տեսակ) գերակշռում է ստերկուլիևները, սեյբաներ և լիմբաներ։ Մացառները ներառում են մարանտեկաներ (լատին․՝ Marantaceae), իմբիրը, եբենացեաներ (լատին․՝ Ebenaceae) և անոնացեաներ (լատին․՝ Annonaceae)։
Լոբեկն ունի ամենախիտ բնակեցված անտառային փղերից մեկը[3] և Աֆրիկյան արևմտյան ցածրադիր գորիլաները։ Կապիկների այլ տեսակներ, ընձառյուծներ[4] և նրանց տասը տեսակներ նույնպես հայտնաբերված են զգալի թվով։ Կաթնասուններից բացի, Լոբեկեում գրանցվել է թիթեռների 215 տեսակ[4], ձկների 134 տեսակ, սողունների 18 տեսակ և երկկենցաղների 16 տեսակ։ Լոբեկեի այգին կարևոր տեղ է հազվագյուտ թռչունների կյանքի և բուծման համար[5], այստեղ կա ավելի քան 330 տեսակ[6], հատկապես հնարավոր է առանձնացնել աֆրիկյան կանաչ աղավնին և Մալայսկի գոմարը։
Լոբեկում որսագողությունները շատ են, հանցագործները հատուկ ուշադրություն են դարձնում էկզոտիկ կենդանիների փղոսկրին մասնավորապես թռչուններից Աֆրիկյան մոխրագույն թութակին[4], չնայած այն բանին, որ երկրից թռչունների արտահանումը կառավարության կողմից արգելված էր դեռևս 1997 թվականից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ազգային պարկ
-
ընձառյուծ
-
Լոբեկե
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Poverty Risks and National Parks: Policy Issues in Conservation and Resettlement» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հոկտեմբերի 29-ին. на сайте conservationrefugees.org, стр. 6, 12
- ↑ «The Sangha River Tri-national Protected Area». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Congo Basin Stories». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին. на сайте fieldtripearth.org
- ↑ 4,0 4,1 4,2 Kamerun, Kongo, Zentralafrik. Rep.(գերմ.) на сайте oasereisen.de
- ↑ Лобеке Արխիվացված 2016-04-12 Wayback Machine на сайте birdlife.org
- ↑ Preparing for Cameroon — Lobéké National Park II на сайте asmat.eu
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Africa: Cameroon, Central African Republic, Gabon, and Republic of the Congo на сайте worldwildlife.org
- «Cameroon: Baka Losing Out to Lobéké and Boumba National Parks». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 2-ին. на сайте wrm.org.uy
- Congo Basin Tri-National Park Արխիվացված 2020-07-14 Wayback Machine на сайте zambezi.com
- «WWF-Projekte: Schutz für das grüne Herz Afrikas — Kamerun» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. на сайте junglerivers.de
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոբեկե (ազգային պարկ)» հոդվածին։ |
|