Jump to content

Լյուքսեմբուրգյան Շվեյցարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լյուքսեմբուրգյան Շվեյցարիա, կամ Փոքր Շվեյցարիա (լյուքս.՝ Kleng Lëtzebuerger Schwäiz, ֆր.՝ Petite Suisse Luxembourgeoise, գերմ.՝ Kleine Luxemburger Schweiz), մարզ Լյուքսեմբուրգի արևելյան մասում։ Անվանումը ստացել է շնորհիվ Շվեյցարիայի հետ աշխարհագրական նմանության։ Այն նաև հայտնի է Մյուլլերտալ (լյուքս.՝ Mëllerdall, գերմ.՝ Müllertal) անունով[1]։

Լյուքսեմբուրգյան Շվեյցարիան գտնվում է գերմանա-լյուքսեմբուրգյան արգելոցի տարածքում։ Տեղի բնությունը շատ նման է Շվեյցարիային, այստեղ տիրում են ժայռոտ ռելիեֆ, խիտ անտառներ և մեծ թվով փոքր գետեր։ Տարածքի ամենաբարձր կետը ծովի մակարդակից գտնվում է 414 մետր բարձրության վրա։

Սա Լյուքսեմբուրգի ամենափոքր մարզն է և զբաղեցնում է պետության ընդհանուր տարածքի 7%-ը։ Այստեղ կա ընդամենը մեկ միջին չափի քաղաք՝ Էխտերնախը։ Մյուս քաղաքների շարքում հատկանշական են նաև՝ Բոֆոր, Բերդորֆ և Կոնսդորֆ քաղաքները։

Ֆլորա և Ֆաունա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր Շվեյցարիայի կենդանական և բուսական աշխարհը յուրահատուկ է։ Կան Էնդեմիկ բուսական տեսակներ, որոնք աճում են միայն այս տարածքում։ Դրա պատճառը օդի 100% խոնավությունն է, որը պահպանվում է ողջ տերության սահմաններում ամբողջ տարվա ընթացքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]