Լյուքսեմբուրգյան Շվեյցարիա
Լյուքսեմբուրգյան Շվեյցարիա, կամ Փոքր Շվեյցարիա (լյուքս.՝ Kleng Lëtzebuerger Schwäiz, ֆր.՝ Petite Suisse Luxembourgeoise, գերմ.՝ Kleine Luxemburger Schweiz), մարզ Լյուքսեմբուրգի արևելյան մասում։ Անվանումը ստացել է շնորհիվ Շվեյցարիայի հետ աշխարհագրական նմանության։ Այն նաև հայտնի է Մյուլլերտալ (լյուքս.՝ Mëllerdall, գերմ.՝ Müllertal) անունով[1]։
Լյուքսեմբուրգյան Շվեյցարիան գտնվում է գերմանա-լյուքսեմբուրգյան արգելոցի տարածքում։ Տեղի բնությունը շատ նման է Շվեյցարիային, այստեղ տիրում են ժայռոտ ռելիեֆ, խիտ անտառներ և մեծ թվով փոքր գետեր։ Տարածքի ամենաբարձր կետը ծովի մակարդակից գտնվում է 414 մետր բարձրության վրա։
Սա Լյուքսեմբուրգի ամենափոքր մարզն է և զբաղեցնում է պետության ընդհանուր տարածքի 7%-ը։ Այստեղ կա ընդամենը մեկ միջին չափի քաղաք՝ Էխտերնախը։ Մյուս քաղաքների շարքում հատկանշական են նաև՝ Բոֆոր, Բերդորֆ և Կոնսդորֆ քաղաքները։
Ֆլորա և Ֆաունա
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր Շվեյցարիայի կենդանական և բուսական աշխարհը յուրահատուկ է։ Կան Էնդեմիկ բուսական տեսակներ, որոնք աճում են միայն այս տարածքում։ Դրա պատճառը օդի 100% խոնավությունն է, որը պահպանվում է ողջ տերության սահմաններում ամբողջ տարվա ընթացքում։