Jump to content

Լյուկ Քերբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուկ Քերբի
Ծնվել էհունիսի 21, 1978(1978-06-21)[1] (46 տարեկան) կամ հունիսի 29, 1978(1978-06-29)[1] (46 տարեկան)
ԾննդավայրՀամիլտոն, Օնտարիո, Կանադա
ԿրթությունԿանդայի ազգային թատերական դպրոց և Guelph Collegiate Vocational Institute?
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ

Լյուկ Քերբի (անգլ.՝ Luke Kirbyհունիսի 21, 1978(1978-06-21)[1] կամ հունիսի 29, 1978(1978-06-29)[1], Համիլտոն, Օնտարիո, Կանադա), կանադաամերիկացի դերասան[2]։ «Էմմի»-ի մրցանակակիր։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիրբին ծնվել է Օնտարիո նահանգի Համիլթոն քաղաքում՝ ամերիկացի ներգաղթյալների ընտանիքում, ովքեր Նյու Յորքից Կանադա են տեղափոխվել 1974 թվականին[3]։ Նա դրամատիկա է սովորել Կանադայի Ազգային թատերական դպրոցում, որն ավարտել է 2000 թվականին[4]։

Քիրբին իր դեբյուտային դերը խաղաց 2001 թվականին «Ապահով նավահանգիստ» հեռուստաֆիլմում, որից հետո, նույն թվականին նա փոքր դեր ստացավ Լիա Պուլի «Չեն կարող քեզ ձեռք բերել» դեռահաս դրամայում։ Նա 2002 թվականին նկարահանվել է «Հելոուին։ Հարություն» սլեշ ֆիլմում, իսկ մեկ տարի անց «Մամբո Իտալիանո» կատակերգական դրամայում, որի համար նա առաջադրվել է Կանադական կոմեդիայի մրցանակի[5]։

Քիրբին հյուր դերեր է ունեցել «Օրենք և կարգ», «Սկզբնական», «Տեսադաշտում» և «Լավ կինը» ֆիլմերում, ինչպես նաև ունեցել է հիմնական դերեր «Սխալների շտկում» և «Տիեզերագնաց կանանց ակումբ» ֆիլմեչում։ Նա «Սիրում է չսիրում» և «Սամարացի» ֆիլմերում դերերի համար դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից[6][7]։

2017 թվականից Քերբին «Զարմանալի տիկին Մեյզելը» ֆիլմում խաղում էր կատակերգու Լեննի Բրյուսի հիմնական դերը, որը նրան 2019 թվականին արժանացրել է «Էմմի» մրցանակի՝ «կատակերգական սերիալում լավագույն հյուր դեր» անվանակարգում[8]։ 2018 թվականից 2019 թվականներին նա կանոնավոր դեր է ունեցել «Երկու» հեռուստասերիալում, ինչպես նաև հյուր դերեր «Մթնշաղի գոտի» և «Քաղաքային պատմություններ» հեռուստասերիալներում[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Movie Database — 1990.
  2. «Luke Kirby». Northernstars.ca. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. Carli, Vittorio. «Interview with Luke Kirby». Reel Movie Critic. {{cite news}}: |archive-url= requires |url= (օգնություն)
  4. «Graduates and recent cohorts». Национальная театральная школа Канады (անգլերեն).
  5. «The Movie Spoiler - Halloween: Resurrection». themoviespoiler.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 5-ին.(չաշխատող հղում)
  6. David Finkle. «Defender of the Faith review». theatremania.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 5-ին.(չաշխատող հղում)
  7. Paricia Jameson-Sammartano. «An IRA Family Unravels In 'Defender of the Faith'». thewildgeese.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 5-ին.
  8. Turchiano, Danielle (2019 թ․ սեպտեմբերի 15). «Luke Kirby Wins 2019 Guest Comedy Actor Emmy». Variety (անգլերեն).
  9. «Straight Shooter: The horse opera All Hat talks tough but fails to deliver». cbc.ca. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 5-ին.