Լյուլյայլյակոյի երեխաներ
Լյուլյայլյակոյի երեխաներ, մումիաներ, որոնց 1999 թվականի մարտի 16-ին հայտնաբերել է Ջոհան Ռեյնհարդը և իր հնագիտական թիմը Լյուլյայլյակո լեռան գագաթին, որը գտնվում է Չիլիի և Արգենտինայի սահմանին։ Մումիաները թաղվել են 500 տարի առաջ։ Ըստ որոշ հնագետների՝ նրանք համարվում են երբևէ ամենալավ պահպանված ինկ մումիաներից[1][2][3]։
Հայտնաբերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեյնհարդի թիմը, երեք օր ինկերի զոհաբերության վայրեր փնտրելով, հայտնաբերեց գերեզմանոց, որտեղ 2 աղջիկ և մեկ տղա էր թաղված։ Մի քանի ոսկե, արժաթե և խեցուց պատրաստված արձան, գործվածքներ և կավե ամանեղեն ևս պեղվեց։ Կրտսեր աղջկա մարմինը՝ հատկապես դեմքն ու ուսերը, մահվանից հետո վնասվել էր կայծակից․ այրվածքների հետքեր կային։ Մյուս երկու մումիաները չեն կայծակնահարվել։ Թանկարժեք մետաղներից պատրաստված արձանները և գործվածքները գերեզմանում գտնված գտածոների մեջ էին[1][4]։
Հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենամեծ մումիային՝ մոտ 15-ամյա աղջկան, անվանեցին «La Doncella», որը թարգմանաբար նշանակում է «Կույսը»։ Հետազոտության արդյունքում նրա թոքերում բակտերիայի վարակ հայտնաբերվեց[5]։ Նրա հագին զգեստ կար, մազերը հյուսած էր, գլխին գլխազարդ կար։ ԴՆԹ հետազոտությունը ցույց տվեց, որ երկու աղջիկները խորթ քույրեր էին, իսկ տղան նրանց հետ որևէ բարեկամական կապ չուներ[6]։ «Կույսը» թմրեցվել էր կոկայի տերևներով և եգիպտացորենի գարեջրով, որը հայտնի է չիչա անվամբ։ Մահացել է քնած վիճակում ինչպես իր մյուս բախտակիցները[4][6][7]։
Կա վարկած, որ «Կույսը» ակլա էր կամ Արևի կույս, այսինքն՝ նրան ընտրել և օրհնել էին, որպեսզի ապրի մյուս աղջիկների և կանանց հետ, որոնք պետք է թագավորի կանայք կամ քրմուհիներ դառնային կամ զոհ մատուցվեին։ Ինկերի շրջանում ծիսակարգային զոհաբերությունը խորհրդանշում էր առողջություն, հարուստ բերք և նախընտրելի եղանակ։
«La niña del rayo»-ն կամ «Կայծակնահար աղջնակը» մոտավորապես 6 տարեկան էր և զոհաբերված[6]։ Նրա դեմքը և ուսի մի մասը մահվանից հետո վնասվել էր կայծակից[1]։
Տղայի մարմինն այնքան ամուր էին փաթաթել, որ կողոսկրերից մի քանիսը կոտրվել էին, իսկ կոնքը՝ հոդախախտվել։ Տղայի զգեստի վրա կղանքի հետքեր և փսխանք է հայտնաբերվել, որը վկայում է բռնության առկայության մասին։ Փսխանքը կարմիր գունավորում ուներ՝ պայմանավորված ախիոտե պատրանքածին նյութով, որի հետքերը գտնվել են նաև տղայի ստամոքսում և կղանքում։ Ամենայն հավանականությամբ տղայի մահը վրա է հասել շնչահեղձությունից[8]։
Մումիաները ցուցադրվում են Արգենտինայի Բարձրադիր վայրերի հնագիտության թանգարանում (Museo Arqueológico de Alta Montaña)[9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Sawyer, Kathy (1999 թ․ ապրիլի 7). «Mummies of Inca Children Unearthed». Washington Post. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Alface, Isabel (2013 թ․ հուլիսի 29). «Secret Last Moments of 500-Year-Old Inca Mummified Children Revealed». Nature World News. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
- ↑ Morelle, Rebecca (2013 թ․ հուլիսի 30). «Inca mummies: Child sacrifice victims fed drugs and alcohol». BBC News. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
- ↑ 4,0 4,1 Secretaría de Cultura de Salta Argentina – ORIGEN Y MISION Արխիվացված 2008-04-15 Wayback Machine. Maam.org.ar (2007-12-16). Retrieved on 2010-12-14
- ↑ Waugh, Rob (2012 թ․ հուլիսի 26). «Incan mummy frozen after human sacrifice still has infection in lungs after 500 years - giving new insight into diseases of the past». Associated Newspapers Ltd. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Milner Halls, Kelly (2007). Mysteries of the Mummy Kids. Darby Creek Pub. էջեր 72. ISBN 158196059X.
- ↑ Wade, Lizzie (2013 թ․ հուլիսի 29). «'Llullaillaco Maiden' May Have Been Drugged Before Sacrificed». Science Magazine.
- ↑ Child mummies yield 'grim' evidence. Metro.co.uk (2007-10-02). Retrieved on 2010-12-14.
- ↑ Grady, Denise (2011 թ․ սեպտեմբերի 11). «in Argentina, a Museum Unveils a Long-Frozen Maiden». New York Times. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լյուլյայլյակոյի երեխաներ կատեգորիայում։ |