Լյուդմիլա Շուգալեյ
Լյուդմիլա Շուգալեյ | |
---|---|
մարտի 21, 1965 (59 տարեկան) - | |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կոչում | գեներալ |
Պարգևներ |
Լյուդմիլա Նիկոլաևնա Շուգալեյ (ուկրաիներեն՝ Людмила Миколаївна Шугалей, մարտի 21, 1965, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ռազմական գործիչ, ռազմաբժշկական ծառայության գեներալ մայոր[1], Ուկրաինայի անվտանգության ծառայության ռազմաբժշկական վարչության պետ (2014 թվականից), Ուկրաինայի վաստակավոր բժիշկ, Ուկրաինայում զինվորական ծառայության բնագավառում առաջին և 2018 թվականի դրությամբ միակ կին գեներալը[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուդմիլա Շուգալեյը ծնվել է 1965 թվականի մարտի 21-ին, Կիևում։ 2013-2014 թվականներին Եվրոմայդանի ընթացքում, օգնություն է ցուցաբերել վիրավոր ցուցարարներին[4]։
Զինվորական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 2014 թվականը Շուգալեյը զբաղեցնում էր Ուկրաինայի անվտանգության ծառայության ռազմաբժշկական վարչության պետի տեղակալի պաշտոնը, 2014 թվականից նա ղեկավարում է այդ վարչությունը։ Այդ ժամանակ նա ստացավ բժշկական ծառայության փոխգնդապետի կոչում։ 2018 թվականի հոկտեմբերի 12-ին նա ստացել է բժշկական ծառայության գեներալ-մայորի կոչում։ 2018 թվականի դրությամբ նա Ուկրաինայում զինվորական ծառայության միակ կին գեներալն էր[2][3] (2004 թվականին ոստիկանության գեներալ-մայորի կոչում էր ստացել Ուկրաինայի ՆԳՆ մամուլի քարտուղար Տատյանա Պոդաշևկայան[5]):
Պարգևներ և շքանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուկրաինայի վաստակավոր բժիշկ (2008 թվականի օգոստոսի 20) «Ուկրաինայի պաշտպանունակության և անվտանգության ամրապնդման գործում նշանակալի անձնական ներդրման, ռազմական և ծառայողական պարտականությունների անբասիր կատարման և բարձր պրոֆեսիոնալիզմի համար»
- Իշխանուհի Օլգայի III աստիճանի շքանշան (22 օգոստոսի, 2016 թվական), «Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդման գործում անձնական ներդրման, մարտական գործողությունների և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում դրսևորած քաջության, նվիրվածության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ №745/2008 — Офіційне інтернет-представництво Президента України». Офіційне інтернет-представництво Президента України (ուկրաիներեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ 2,0 2,1 новости., #Буквы - все важные и свежие. «Петр Порошенко впервые присвоил женщине медслужбы СБУ звание генерала». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ 3,0 3,1 «В Украине впервые присвоено звание генерала женщине». Информационное агентство Украинские Национальные Новости (УНН). Все онлайн новости дня в Украине за сегодня - самые свежие, последние, главные. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Порошенко впервые присвоил женщине звание генерала: что о ней известно». Общество (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Іменем закону / Тетяна Подашевська:«Головне в житті – бути просто людиною!»». www.imzak.org.ua. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.