Լյուբլինի գետտո
Լյուբլինի գետտո (գերմ.՝ Ghetto Lublin), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հիմնադրված գետտոներից մեկը, ստեղծել է գերմանացիների կողմից Լյուբլին քաղաքում, որն այն ժամանակ Գեներալ-նահանգապետության քաղաքներից մեկն էր[1]։ Գետտոյի բնակիչները հիմնականում եղել են լեհաստանցի հրեաներ, սակայն եղել են նաև գնչուներ[2]։ Լյուբլինի գետտոն, որ ստեղծվել է 1941 թվականին, եղել է օկուպացված Լեհաստանի տարածքում նացիստների կողմից ստեղծված առաջին գետտոներից մեկը, որ հիմնադրվել է «լիկվիդացման» համար[3]։ 1942 թվականի նոյեմբերին շուրջ 30 000 կալանավորներ տարվել է Բելժեց մահվան ճամբար, 4000 կալանավոր՝ Մայդանեկ[4][5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդեն 1940 թվականին՝ Լյուբլինի գետտոյի բացումից առաջ, ՍՍ և Լյուբլինի ոստիկանության ղեկավար Օդիլո Գլոբոչնիկն սկսել է իրենց ղեկավար պաշտոններից հեռացնել հրեաներին և ստեղծել է նոր տարածք այդ նպատակի համար։ Տասը հազար հրեաներ Լյուբլինից արտաքսվել են գյուղական վայրեր նույն թվականի մարտի սկզբին[6]։
Գետտոն, որ այդ ժամանակ կոչվել է նաև հրեական թաղամաս կամ Wohngebiet der Juden, բացվել է 1941 թվականի մարտի 24-ին։ Արտաքսումն սկսելու և հրեաների համար գետտո ստեղծելու որոշումն ընդունվել է մարտի սկզբին, երբ Վերմախտի զորքերը, որ պատրաստվում էին ներխուժել Խորհրդային Միություն, ապրելու տեղի կարիք ունեին խորհրդա-գերմանական սահմանի մոտ[6]։ Գետտոն, որ միակն էր Լյուբլինի նահանգում 1941 թվականի դրությամբ, տեղակայված է եղել Պոդզամչե մարզի՝ Գրոզդկա դարպասների (այդ ժամանակ կոչվել են նաև «հրեական դարպասներ», քանի որ ծառայել են որպես սահման քաղաքի հրեական և ոչ հրեական հատվածների համար) մոտ, ձգվել է Լյուբարտովսկա և Ունիկա փողոցների երկայնքով՝ մինչև Ֆրանցիսկանսկա փողոցի սկիզբը։ Հրեական տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպիսին է Հրեական լեյբորիստական գլխավոր բունդը Լեհաստանում), տեղավորվել են Լյուբլինի արոցում և շարունակել իրենց գործունեությունն արդեն ընդհատակում[7]։
Գետտոյի ստեղծման ժամանակ բանտարկվել են 34 հազար հրեաներ[1] և անհատ թվով գնչուներ։ Նրանք գրեթե բոլորը մահացել են պատերազմի ավարտից առաջ։ Նրանցից շատերը՝ շուրջ 30 հազար մարդ, ուղարկվել է Բելժեց մահվան ճամբար (նրանցից ոմանք մահվան ճամբար ուղարկվելուց առաջ տեղափոխվել են Պյասկի գետտո) 1942 թվականի մարտի 17-ից մինչև ապրիլի 11-ը․ ըստ գերմանացիների հաշվարկների՝ մահվան ճամբարներ ուղարկվելու համար ամեն օր ընտրվել է 1400 մարդ։ Մյուս 4000 մարդիկ նախ ուղարկվել են Մայդան Տատարսկի գետտո (Լյուբլինի արվարձաններում ստեղծված երկրորդ գետտոն), ապա կա՛մ սպանվել են այնտեղ, կա՛մ ուղարկվել են Լյուբլին համակենտրոնացման ճամբար[1]։ Գետտոյի վերջին բնակիչները, որ եղել են գերմանական գերության մեջ, սպանվել են Մայդանեկ և Տրավնիկի համակենտրոնացման ճամբարներում 1943 թվականի նոյեմբերի 3-ին՝ «Բերքի տոն» (գերմ.՝ Aktion Erntefest) գործողության ընթացքում[8]։ Գետտոյի լիկվիդացման ժամանակ Երրորդ ռայխի պրոպագանդայի նախարար Յոզեֆ Գեբբելսն իր օրագրում գրել է․ «Այս գործողությունը բավական բարբարոսական է, և այստեղ չի նկարագրվի ավելի պարզ։ Քիչ հրեաներ կմնան»[1]։
Լիկվիդացումից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուբլինի գետտոյի լիկվիդացումից հետո գերմանական իշխանություններն օգտագործել են Մայդանեկի կալանավորների հարկադիր աշխատանքը նախկին գետտոների տարածքը քանդելու և ապամոնտաժելու համար (այդ թվում նաև հարևան Վինավա գյուղում և Պոդզամչե շրջանում), ինչպես նաև խորհրդանշական կերպով պայթեցրել են Մահարամի սինագոգը (որ կառուցվել էր 17-րդ դարում ի պատիվ Միեր Լյուբլինի)։ Այդպիսով՝ ոչնչացվել է մի քանի դարերի ընթացքում հրեաների ստեղծած մշակույթը և համայնքը Լյուբլինում, որ ամենամեծաթիվ սփյուռքներից մեկն էր քաղաքում[8]։
Մի քանի մարդու հաջողվել է փախչել նախքան Լյուբլինի գետտոյի լիկվիդացումը, և նրանք հասել են Վարշավայի գետտո՝ տանելով տեղեկությունն կատարվող դեպքերի մասին[1]։ Ականատեսները Վարշավայի մի քանի հրեաների համոզել են, թե իրականում գերմանացիները նպատակ ունեն ոչնչացնել Լեհաստանի ողջ հրեա բնակչությանը[9]։ Այնուամենայնիվ, այլ մարդիկ, այդ թվում նաև Վարշավայի յուդենրատի ղեկավարը, հերքել են զանգվածային սպանությունների մասին լուրերը՝ դրանք համարելով «չափազանցություն»[3]։ Ընդհանուր առմամբ Լյուբլինի հրեաներից միայն 230 մարդու է հաջողվել վերապրել գերմանական օկուպացիան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Jack Fischel, The Holocaust, Greenwood Publishing Group, 1998, pg. 58
- ↑ Doris L. Bergen, War & Genocide: A Concise History of the Holocaust, Rowman & Littlefield, 2002, pg. 144. ISBN 0-84-769631-6.
- ↑ 3,0 3,1 Lawrence N. Powell, Troubled Memory: Anne Levy, the Holocaust, and David Duke’s Louisiana, UNC Press, 2002, pg. 125
- ↑ Джек Фишел, The Holocaust, Greenwood Publishing Group, 1998, с. 58.
- ↑ Վիճակագրական տվյալները կազմվել են հետևյալ հոդվածներիի հիման վրա․ «Glossary of 2,077 Jewish towns in Poland» Արխիվացված 2016-02-08 Wayback Machine Virtual Shtetl Museum of the History of the Polish Jews (անգլերեն), «Getta Żydowskie», Gedeon, (Լեհերեն) և Մայքլ Փիթերսի «Ghetto List» (անգլերեն). Accessed July 12, 2011.
- ↑ 6,0 6,1 (գերմ.) Barbara Schwindt, Das Konzentrations- und Vernichtungslager Majdanek: Funktionswandel im Kontext der «Endlösung», Königshausen & Neumann, 2005, p.56, ISBN 3-826-03123-7
- ↑ Robert Kuwalek, «Lublin’s Jewish Heritage Trail» Արխիվացված 2020-08-03 Wayback Machine
- ↑ 8,0 8,1 Mark Salter, Jonathan Bousfield, Poland, Rough Guides, 2002, pg. 304
- ↑ Alexandra Garbarini, Numbered Days: Diaries and the Holocaust, Yale University Press, 2006, pg. 49
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tadeusz Radzik, Zagłada lubelskiego getta. The extermination of the Lublin Ghetto, Maria Curie-Skłodowska University 2007 (լեհ.)(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Scenes from the Lublin Ghetto (Jewish Virtual Library)
- The Lublin Ghetto and the Holocaust(չաշխատող հղում)
- Lublin Ghetto Listings — April 1942
- Chronicles of the Vilna Ghetto: Photo Gallery :: Lublin Արխիվացված 2009-05-26 Wayback Machine
- Main page of «Teatr NN» — institution of remembrance of Lublin’s multicultural history Արխիվացված 2012-02-25 Wayback Machine
- Adina Cimet. «Jewish Lublin. A Cultural Monograph». Lublin, 2009