Լինդա Էմոնդ
Լինդա Էմոնդ անգլ.՝ Linda Emond | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1959[1] (65 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Բրանսուիկ, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Կրթություն | Վաշինգտոնի համալսարան և Loara High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
lindaemond.com | |
Լինդա Էմոնդ (անգլ.՝ Linda Emond, մայիսի 22, 1959[1], Նյու Բրանսուիկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։ Էմոնդը մեծ հաջողությունների է հասել թատրոնում իր խաղացած դերերի շնորհիվ։ Նա եռակի անգամ մրցանակի է արժանացել «Թոնի» անվանակարգում, 2003, 2012 և 2014 թվականներին, Life (x) 3 և «Շրջիկ գործակալի մահը» (անգլ. Death of a Salesman) պիեսներում և «Կաբարե»[3] (անգլ. Cabaret) մյուզիքլում մասնակցության համար։ Նա մասնակցել է նաև բազմաթիվ ներկայացումների ինչպես Բրոդվեյում, այնպես էլ Օֆֆ-Բրոդվեյի բեմում[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես հավելում բեմական հիմնական աշխատանքի՝ Էմոնդը հայտնվեց մի քանի տանյակ ֆիլմերում և հեռուստահաղորդումներում։ 1997 թ. նա նկարահանվեց «Մի կյանք՝ ապրելու համար» (անգլ. One Life to Live) օճառային օպերայում, իսկ տարբեր տարիների ընթացքում եղել է «Լոս Անջելեսի օրենքը» (անգլ. L.A. Law), «Սոպրանոյի տոհմը» (անգլ. The Sopranos), «Օրենք և կարգապահություն» (անգլ. Law & Order), «Օրենք և կարգապահություն. Հատուկ կորպուս» (անգլ. Law & Order: Special Victims Unit), «Օրենք և կարգապահություն. Հանցավոր մտադրություններ» (անգլ. Law & Order: Criminal Intent), «Օրենք և կարգապահություն. Երդվյալ ատյան» (անգլ. Law & Order: Trial by Jury), «Բամբասկոտը» (անգլ. Gossip Girl) և «Լավ կինը» (անգլ. The Good Wife) սերիալների հյուրը։ Նա 2009 թվականին նկարահանվել է նաև Lifetime ալիքի «Ջորջիա Օ’Քիֆ» ֆիլմում։ Իսկ մեծ էկրաններին, Էմոնդը աչքի ընկավ «Լամարկի վերջին գործը» (անգլ. City by the Sea, 2002 թ.), «Հյուսիսային երկիրը» (անգլ. North Country, 2005 թ.) և «Ջուլի և Ջուլիա. Պատրաստենք երջանկություն ըստ բաղադրատոմսի» (անգլ. Julie & Julia, 2009 թ.) ֆիլմերում։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պոլլոկ (անգլ. Pollock) (2000 թ.)
- Լամարկի վերջին գործը (անգլ. City by the Sea) (2002 թ.)
- Մեռնող գալլը (անգլ. The Dying Gaul) (2005 թ.)
- Մութ ջուր (անգլ. Dark Water) (2005 թ.)
- Հյուսիսային երկիրը (անգլ. North Country) (2005 թ.)
- Ստրկություն (անգլ. Trade) (2007 թ.)
- Տիեզերքի միջով (անգլ. Across the Universe) (2007 թ.)
- Հարկադրությամբ կռիվ (անգլ. Stop-Loss) (2008 թ.)
- «Ջուլի և Ջուլիա. Պատրաստենք ուրախությունը բաղադրությամբ» (անգլ. Julie & Julia) (2009 թ.)
- «Ջորջիա Օ’Քիֆ» (անգլ. Georgia O'Keeffe) (2009 թ.)
- «Տղամարդը, կինը և թութակը» (2011 թ.)
- «Օլդբոյ» (անգլ. Oldboy) (2013 թ.)
- «Օրենքից դուրս» (2014 թ.)
- «Ջենիի հարսանիքը» (անգլ. Jenny's Wedding) (2014 թ.)
- Սերը հիվանդություն է (անգլ. The Big Sick) (2017 թ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ https://lortelaward.com/lead-actress/
- ↑ «Linda Emond». Internet Broadway Database. Վերցված է 2014 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Linda Emond Biography». Broadway World. Վերցված է 2014 թ․ փետրվարի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լինդա Էմոնդ Internet Movie Database կայքում