Լինդա Էմոնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լինդա Էմոնդ
անգլ.՝ Linda Emond
Linda Emond.jpg
Ծնվել էմայիսի 22, 1959(1959-05-22)[1] (60 տարեկան)
ԾննդավայրՆյու Բրանսուիկ, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԿրթությունՎաշինգտոնի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
lindaemond.com

Լինդա Էմոնդ (անգլ.՝ Linda Emond, ծնվ. 1959թ. մայիսի 22), ամերիկյան դերասանուհի: Էմոնդը մեծ հաջողությունների է հասել թատրոնում իր խաղացած դերերի շնորհիվ: Նա եռակի անգամ մրցանակի է արժանացել «Թոնի» անվանակարգում, 2003, 2012 և 2014 թվականներին, Life (x) 3 և «Շրջիկ գործակալի մահը» (անգլ. Death of a Salesman) պիեսներում և «Կաբարե»[2] (անգլ. Cabaret) մյուզիքլում մասնակցության համար: Նա մասնակցել է նաև բազմաթիվ ներկայացումների ինչպես Բրոդվեյում, այնպես էլ Օֆֆ-Բրոդվեյի բեմում[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հավելում բեմական հիմնական աշխատանքի՝ Էմոնդը հայտնվեց մի քանի տանյակ ֆիլմերում և հեռուստահաղորդումներում: 1997թ. նա նկարահանվեց «Մի կյանք՝ ապրելու համար» (անգլ. One Life to Live) օճառային օպերայում, իսկ տարբեր տարիների ընթացքում եղել է «Լոս Անջելեսի օրենքը» (անգլ. L.A. Law), «Սոպրանոյի տոհմը» (անգլ. The Sopranos), «Օրենք և կարգապահություն» (անգլ. Law & Order), «Օրենք և կարգապահություն. Հատուկ կորպուս» (անգլ. Law & Order: Special Victims Unit), «Օրենք և կարգապահություն. Հանցավոր մտադրություններ» (անգլ. Law & Order: Criminal Intent), «Օրենք և կարգապահություն. Երդվյալ ատյան» (անգլ. Law & Order: Trial by Jury), «Բամբասկոտը» (անգլ. Gossip Girl) և «Լավ կինը» (անգլ. The Good Wife) սերիալների հյուրը: Նա 2009 թվականին նկարահանվել է նաև Lifetime ալիքի «Ջորջիա Օ’Քիֆ» ֆիլմում: Իսկ մեծ էկրաններին, Էմոնդը աչքի ընկավ «Լամարկի վերջին գործը» (անգլ. City by the Sea, 2002թ.), «Հյուսիսային երկիրը» (անգլ. North Country, 2005թ.) և «Ջուլի և Ջուլիա. Պատրաստենք երջանկություն ըստ բաղադրատոմսի» (անգլ. Julie & Julia, 2009թ.) ֆիլմերում:

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Broadway Database — 2000.
  2. «Linda Emond»։ Internet Broadway Database։ Վերցված է 2014-02-13 
  3. «Linda Emond Biography»։ Broadway World։ Վերցված է 2014-02-13 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]