Jump to content

Լիեպայայի միջազգային օդանավակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
IATA: noneԻԿԱՕ: none
Ամփոփում
Օդակայանի տեսակ {{{տեսակ}}}
Լիեպայայի միջազգային օդանավակայան

Լիեպայայի միջազգային օդանավակայան (IATALPX, ICAOEVLA), տարածաշրջանային օդանավակայան արևմտյան Լատվիայում, որը հավաստագրվել է միջազգային օդային երթևեկության համար։ Ռիգայի միջազգային օդանավակայանի և Վենտսպիլս օդանավակայանի հետ միասին այն Լատվիայի երեք խոշոր օդանավակայաններից մեկն է։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիեպայայի միջազգային օդանավակայանը գտնվում է Լիեպայայից արևելք 2.7 ծովային մղոն (5.0 կմ, 3.1 մղոն), Լատվիայի մայրաքաղաք Ռիգայից 210 մղոն (130 մղոն) և Լիտվայի սահմանից 60 կմ հեռավորության վրա։ Օդանավակայանի տարածքը կազմում է 2.2 կմ² (0.85 մ²) և ինտեգրված է Լիապայի հատուկ տնտեսական գոտում։

2016 թվականիի սեպտեմբերի 20-ին, ութ տարի տևողությամբ ընդմիջումից հետո, օդանավակայանը նորից հավաստագրվել է առևտրային թռիչքներ իրականացնելու համար[1]։ 2016 թվականի դեկտեմբերի 5-ին Air Baltic-ը Ռիգայից մինչև Լիեպայա փորձարկում է անցկացրել` օգտագործելով իրենց Bombardier CS300 ինքնաթիռները[2]։ 2016 թվականի դեկտեմբերի 6-ին հայտարարվեց, որ 2017 թվականի գարնանը կանցկացնեն թեստային թռիչքների հերթական շարքը[3]։ 2019 թվականի դրությամբ AirBaltic-ը թռիչք է իրականացնում Ռիգայի և Լիեպայայի միջև շաբաթական երեք անգամ ձմռան ամիսներին և ամռանը` շաբաթական հինգ անգամ Bombardier Dash 8 Q400 -ով։

Սառը պատերազմի ժամանակ օդանավակայանը խորհրդային հակաօդային պաշտպանության բազա էր։ Նրա օդանավը 1950 թվականի ապրիլի 8-ին կրակելով վայրէջք է պարտադրել ԱՄՆ ռազմաօդային ուժերի PB4Y-2 BuNo 59645 ինքնաթիռին[4]։

Օդանավակայանը փակվել է 2014 թվականի սեպտեմբերի 20-ից ենթակառուցվածքների վերակառուցման աշխատանքների համար, վերաբացումը` 2016 թվականի մայիսի 25-ին էր, լիարժեք գործառնական կարգավիճակը` 2016 թվականի սեպտեմբերից[5]։

Լիեպայա օդանավակայանի ուղևորների տարեկան թիվ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թարմացում. Հունվար - դեկտեմբեր 2018
Տեղաշարժերի քանակը[nb 1] Բեռնափոխադրումներ (տոննա)
2004 298 25
2005 338
2006 310
2007 1,692
2008 2,695
2009 190
  1. տեղաշարժների թիվը ներկայացնում է տվյալ տարվա ընթացքում ինքնաթիռների ընդհանուր թռիչքը և վայրէջքը

Ավիաուղիներ և ուղղություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավիաուղիներ Ուղղություններ
air Baltic Ռիգա

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

See source Wikidata query and sources.


Հիմնական տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոբուսային #2 երթուղին անցնում է Լիեպայա միջազգային օդանավակայանի և քաղաքի կենտրոնի միջև[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. курс, The Baltic Course - Балтийский. «Liepaja airport to be certified by September 20». The Baltic Course | Baltic States news & analytics. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. курс, The Baltic Course - Балтийский. «First airBaltic test flight to Liepaja planned for December». The Baltic Course | Baltic States news & analytics. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. «"airBaltic" testa lidojumus uz Liepāju plāno nākamgad». LA (լատվիերեն). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  4. Tart, Larry (2001). Attacks on American Surveillance Flights: The Price of Vigilance. Ballantine. ISBN 0-345-45070-1.
  5. «A-Z World Airports Online - Latvia airports - Liepaja International Airport (LPX/EVLA)». www.azworldairports.com. A-Z Group. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիեպայայի միջազգային օդանավակայան» հոդվածին։