Լիելուպե
Լիելուպե | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 119 |
Ավազանի մակերես | 17 600 կմ² |
Ջրի ծախս | 106 |
Ջրահոսք | |
Ակունք | Բաուսկա, Լատվիա |
Ակունքի տեղակայում | Բաուսկա |
Գետաբերան | Ռիգայի ծոց |
Գետաբերանի տեղակայում | Ռիգայի ծոց[1] |
Բարձրություն | 0 մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Nemunėlis?, Mūša?, Iecava River?, Virčiuvis?, Īslīce?, Kaucīte?, Platone?, Sesava?, Սվետե, Svitene?, Spuņņupe?, Varkaļu Canal? և Q16356955? |
Երկիր | Լատվիա, Լիտվա |
Երկրամաս | Ռիգա, Յուրմալա, Mārupe Municipality?, Ելգավայի շրջան, Ելգավա և Բաուսկայի շրջան |
Ջրահավաք | Lielupe basin? |
Գետը Վիքիպահեստում |
Լիելուպե, Լելուպե (լատիշ․՝ Lielupe, թարգմանաբար՝ «Մեծ գետ», գերմանական ու հին ռուսական անվանումը՝ Կուրլյանդյան Աա, ռուս.՝ Курляндская Аа, գերմ.՝ Kurländische Aa), գետ Լատվիայում։ Երկարությունը կազմում է 119 կմ, ավազանի մակերեսը՝ 17,6 հազ. կմ²[2]։ Թափվում է Ռիգայի ծոց (գետից առանթնացող վտակներից մեկը թափվում է Արևմտյան Դվինա։ Թերակղզին, որ Լիելուպեն առաջացնում է իր ակունքի մոտ, կոչվում է Ռիգայի ծովափ։ Գետը նավարկելի է մինչև Ելգավա[3]։
Լիելուպեի ափին են տեղակայված Ելգավա քաղաքն ու Կալնցիեմս գյուղը (նախկինում՝ քաղաք)։ Լիելուպեի ներքին հոսանքում՝ գետի ձախ ափի ու Ռիգայի ծոցի միջև, տեղակայված է Յուրմալա քաղաքը, իսկ աջ ափին՝ Պրիեդայնե բնակավայրը, որ ընդգրկված է Յուրմալայի կազմում։
Լիելուպեն իր նշանակությամբ երկրորդ գետն է Լատվիայում։ Այն ձևավորվում է Մեմելե, Մուսա գետերի՝ Բաուսկա գետը թափվելու արդյունքում։ Լիելուպեն ավելի կարճ է, քան Մեմելեն (191 կմ) ու Մուսան (164 կմ)։ Մինչ Իսլիցե վտակի միանալու տեղը Լիելուպեն հոսում է լայն հարթավայրի դոլոմիտային հունով, որ շրջապատված է ժայռերով։ Այնուհետև ափերը ցածրանում են ու հավասարվում շրջակա հարթավայրին։ Գետի հունի թեքությունը մեծ չէ, հատկապես Էմբուրգից մինչև գետաբերան, այդ պատճառով էլ այն դանդաղ հոսում է Զեմգալեի հարթավայրով ու Ծովափնյա իջվածքով։ Նախկինում Լիելուպեն թափվել է Արևմտյան Դվինա, սակայն 1697 թվականի գարնանային վարարման ժամանակ առաջացել են սառցե հսկայական պատնեշներ, գետն իր համար նոր հուն է բացել դեպի Ռիգայի ծոց։ 1755 թվականին ձևովորվել է Լիելուպեի ներկայիս գետաբերանը։ Լիելուպեի նախկին հունով այժմ հոսում է նրանից առանձնացող Բուլուպե գետը, որ թափվում է Արևմտյան Դվինա։
Լիելուպեն ունի ավելի քան 250 վտակներ (Բուլուպե, Գարոզե, Իեցավա, Իսլիցե, Սվիտենե, Սեսավա, Վիրցավա, Պլատոնե, Սվետե և այլն)։ Այն ջուր է հավաքում բավական մեծ տարածությունից, այդ պատճառով էլ գարնանային վարարումների ժամանակ հեղեղում է շրջակա դաշտերն ու բնակավայրերը։
Ակունքի մոտ գետի խորությունը շուրջ 1 մ է, Ելգավայից ներքև՝ 8-12 մ, իսկ գետաբերանի մոտ՝ 15-20 մ։ Լիելուպեն ավելի հարմար է նավարկության համար, քան Լատվիայի մյուս գետերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Аа (ռուս.) // А — Аколла — 1926. — Т. 1. — С. 33.
- ↑ Aquastat information for Latvia
- ↑ Խորհրդային տարիներին Ռիգա-Յուրմալա ուղղությամբ ուղևորափոխադրումներ էր կատարում «Ракета»-ի տիպի նավ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիելուպե» հոդվածին։ |
|