Լիա Քամալյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քամալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | 1929 սեպտեմբերի 10 |
---|---|
Ծննդավայր | Ստեփանակերտ |
Մահացել է | հուլիսի 21, 2005 | (տարիքը 75)
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական բժշկական ինստիտուտ |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ |
Լիա Արշավիրի Քամալյան (1929, սեպտեմբերի 10, Ստեփանակերտ - 2005, հուլիսի 21, Երևան), հայ վիրուսաբան, իմունաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1972)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1961-1971 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոկենսաբանության ԳՀ բաժանմունքի, 1971-1973 թվականներին՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի վիրուսաբանության, 1973-1990 թվականներին՝ Ռենտգենաբանության և ուռուցքաբանության ԳՀԻ վիրուսաբանության և իմունաբանության լաբորատորիաների վարիչ[1]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/76/Lia_Kamalyan%27s_Plaque%2C_Yerevan.jpg/220px-Lia_Kamalyan%27s_Plaque%2C_Yerevan.jpg)
Գործունեություն և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվել է չարորակ նորագոյացություններով հիվանդների իմունառեակտիվության հետազոտությամբ և հայտնաբերված իմունային անբավարության շտկման բնական ու սինթետիկ հակավիրուսային նյութերի և ինտերֆերոնի մակածիչների հայտնաբերման, վիրուսազուգորդված ուռուցքների կանխարգելման ու բուժման եղանակների մշակմամբ։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ինտերֆերոն» միջազգային ընկերակցության անդամ, 1980
- Իմունաբանության և ալերգիաբանության միջազգային ընկերակցության անդամ, 1999
- ՀՀ Հակաուռուցքային միության անդամ, 1997
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Интерфероны в онкологии, Е., 1989 (համահեղինակ).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.