Jump to content

Լի Սին Գի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Սին Գի
հանգըլ՝ 리승기
Ծնվել էհոկտեմբերի 1, 1905(1905-10-01)
Դանյանգ, Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ
Մահացել էփետրվարի 8, 1996(1996-02-08) (90 տարեկան)
Քաղաքացիություն ԿԺԴՀ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Կիոտոյի համալսարան
Գործունեության ոլորտօրգանական քիմիա
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԿիոտոյի համալսարան
Պարգևներ

Լի Սին Գի (հանգըլ՝ 리승기, հոկտեմբերի 1, 1905(1905-10-01), Դանյանգ, Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ - փետրվարի 8, 1996(1996-02-08)), կորեացի քիմիկոս (Օրգանական քիմիա), սինթետիկ մանրաթելի հայտնագործող՝ գյուտարար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1905 թվականին Չոլլա-Նամջա նահանգի Թամյան գավառում, որը գտնվում է Կորեայի հարավում։ Սեուլում կենտրոնական դպրոցն ավարտելուց հետո նա շարունակում է կրթությունը Ճապոնիայում, որտեղ ավարտում է Մացույամա միջնակարգ դպրոցը և ընդունվում է Կիոտոյի անգլիական համալսարանը՝ ինժեներ-քիմիկի մասնագիտությամբ։ 1939 թվականին ստացել է դոկտորի աստիճան։ 1945 թվականին դասավանդել է Կիոտոյում և Տոկիոյում։ Մի ճապոնացի մարդու հավաստմամբ 1945 թվականին Լի ՍԻն Գին մի քանի ամիս անցկացրել է բանտում, այն մեղադրանքով, որ նա կոպիտ ձևով հայտարարել է կորեացի բանակային ոստիկանության ներկայացուցչին, որ ճապոնական իմպերիան «դատապարտված» է։

Բանտից ազատվեց միայն Ճապոնիայի կապիտուլացիայից հետո։

1945-1947 թվականներին oրգանական քիմիայի պրոֆեսոր և Կյոնսոն համալսարանի դեկանը, որտեղից իրեն հեռացրել են դիմադրության համար Սեուլի համալսարանում վերաուսուցման պատճառով ամերիկական զինվորական բազա։ 1950 թվականի օգոստոսին մինչ Կորեական պատերազմի սկսվելուց հետո, Յու Չոն Օկի (որը հետագայում զբաղեցնում է Հյուսիսային Կորեայի փոխվարչապետի պաշտոնը) հրավերով տեղափոխվել է հյուսիս Կորեայի Ժողովրդադեմոկրատական հանրապետություն, որտեղ գլխավորում էր գիտահետազոտական աշխատանքները, սինթետիկ մանրաթելի ստացման համար։ Իր մեկնումից հետո Լի Սին Գին հիշում է.

Մի կողմից ես զարմացած էի, մյուս կողմից՝ երջանիկ։ Ես ուրախ էի լսելով, որ ընդամենը 5 տարի անց Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը կարողացել է պատրաստել որակյալ տեխնիկական համակարգը, որը հնարավորություն կտա կարբիտից սպիրտ ստանալ։ Դա նշանակում էր, որ մենք ունենք բավարար հիմք շարունակելու սինթետիկ մանրաթելի ստացման համար, իսկ ես հենց դրանով էլ պատրաստվում էի զբաղվել։

Գիտական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական աշխատանքը կապված էր պոլիվինիլացետատի և պոլիվինիլ սպիրտի սինթեզի և կառուցվածքային հետազոտության հետ։ 1939 թվականի աշխատանքները խմբում Իտիրո Սակուրադի գլխավորությամբ, նա և իր ճապոնացի ընկերը ստացել են ջրում լուծվող մանրաթել պոլիվինիլ սպիրտի հիմքի վրա[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://terms.naver.com/entry.naver?cid=40942&docId=1167025&categoryId=34330
  2. Patent no. 147,958, February 20, 1941, Ichiro Sakurada, Yi Sung-ki [Lee. S.] and H. Kawakami, issued to Institute of Japan Chemical Fiber. Jun-Ichi Hikasa, "Poly(Vinyl Alcohol), " in Kirk-Othmer, Encyclopedia of Chemical Technology, fourth edition, Vol. 10 (New York: John Wiley & Sons, 1992) pp. 685—696. (Патент № 147,958 от 20 февраля 1941 года, Иширо Сакурада, Ли Сын Ги [Ли. С.] и Х. Каваками, выданный японскому Институту химических волокон. — Юн Ичи Хикаса «Поли(виниловый спирт» / в Кирк-Отмер «Энциклопедия химической технологии». — 4-е изд. — Т.10. — Нью-Йорк: Джон Вили и сыновья. — 1992 г. — С. 685—696.)