Լեոնիդ Ֆեդուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Ֆեդուն
Դիմանկար
Ծնվել էապրիլի 5, 1956(1956-04-05) (68 տարեկան)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունRostovskij vojennyj institut raketnykh vojsk?
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունձեռնարկատեր
Ծնողներհայր՝ Q97664407?
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան և Պատվո շքանշան
 Leonid Fedun Վիքիպահեստում

Լեոնիդ Առնոլդովիչ Ֆեդուն (ռուս.՝ Леони́д Арно́льдович Феду́н, ապրիլի 5, 1956(1956-04-05), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս գործարար, միլիարդատեր, Լուկօյլ ռուսական նավթային ընկերության հիմնական բաժնետեր, նույն ընկերության նախկին փոխնախագահ[1][2]։ 2004 թվականից մինչև 2022 թվականի օգոստոսը նրան է պատկանել ընկերության բաժնետոմսերի 32,7%-ը։

Լեոնիդ Ֆեդունը եղել է «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի ղեկավարը, ինչպես նաև տնօրենների խորհրդի նախագահը[3]։

Վագիտ Ալեքպերովի գործընկերն է, ունի Կիպրոսի քաղաքացիություն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Ֆեդունը ծնվել է Կիևում, 1956 թվականին։ 1972 թվականին ավարտել է Բայկոնուրի թիվ 1 դպրոցը[4]։ 1977 թվականին ավարտել է Ռոստովի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի ռազմաքաղաքական ֆակուլտետը։ 1984 թվականին ավարտել է Ձերժինսկու անվան զինվորական ակադեմիայի ասպիրանտուրան, որտեղ մնացել է դասավանդելու համար։ 1984 թվականին պաշտպանել է իր թեզը փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի համա՝ «Զինվորների հանրային կարծիքը որպես համազգային պետության բանակի ոգին ամրապնդելու գործոն» թեմայով[5]։ 1984-1992 թվականներին սոցիոլոգիա է դասավանդել նույն ակադեմիայում։ Ստացել է գնդապետի զինվորական կոչում[6]։

1993 թվականին ավարտել է սեփականաշնորհման և ձեռներեցության բարձրագույն դպրոցը, 1995 թվականից հանդիսանում է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան Լուկօյլում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Ֆեդունը Լուկօյլի ապագա նախագահ Վագիտ Ալեքպերովին հանդիպել է 1987 թվականին, վերջինս դասախոսություններ է կարդացել Կոգալիմի նավթագործների համար[7]։ 1991 թվականից մասնակցել է «Լուկօյլ» կոնցեռնի ստեղծմանը։ 1994 թվականի մարտի 13-ին նրան առաջարկվել է «Լուկօյլ» ՓԲԸ-ի փոխնախագահի պաշտոնը[8]։ Նոր պաշտոնում նա կենտրոնացել է ընկերության ռազմավարական զարգացման ուղղության վրա։ Եղել է ընկերության ռազմավարական զարգացման և ներդրումային վերլուծության գլխավոր վարչության ղեկավարը և ինչպես նաև հանդիսացել է ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ 2022 թվականի հունիսի 27-ին 25 տարվա աշխատանքից հետո նա լքել է ընկերությունը։ Միաժամանակ գործարարը հանդիսացել է ընկերության բաժնետեր[9]։

«Սպարտակ» ակումբի սեփականատեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Ֆեդունը ձեռք է բերել ռուսական «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի վերահսկիչ փաթեթը[10][11]։ Ըստ լրատվամիջոցների՝ նա ակումբը գնել է 50-70 միլիոն դոլարով։ Այն պահից, երբ Ֆեդունը դարձավ ակումբի ղեկավար, Սպարտակը մեկ անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն, Ռուսաստանի գավաթակիր և Ռուսաստանի սուպերգավաթակիր, վեց անգամ նվաճեց Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության վեցակի արծաթե և բրոնզե մեդալակիր։ Ակումբը նաև չորս անգամ Չեմպիոնների լիգայի ուղեգիր է նվաճել։

2019 թվականի հունվարին տեղեկություն է հայտնվել, որ Վագիտ Ալեքպերովը «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի փաստացի սեփականատերն է, նրա մասնաբաժինը ակումբի բաժնետոմսերում կազմում է 36,7%։

2022 թվականի օգոստոսի 22-ին «Լուկօյլը» հայտարարել է «Սպարտակի» 100% բաժնետոմսերի ձեռքբերման մասին և հայտարարել է, որ Ֆեդունը հրաժարական է տվել ակումբի նախագահի, անդամի և տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից[12]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Ֆեդունը բազմիցս արժանացել է պետական և կորպորատիվ մրցանակների և գովասանագրերի, այդ թվում՝

Պետական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մեդալներ
  • Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարության պատվավոր դիպլոմ (2000 թ.)
  • Պատվո շքանշան (2006)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2012 թ.)
  • Ռուսաստանի Դաշնության Նախագահի երախտագիտությունը (2017) - մշակույթի զարգացման գործում ունեցած վաստակի, ստեղծագործական և մարդասիրական կարևոր միջոցառումների նախապատրաստման և անցկացման գործում ունեցած մեծ ավանդի համար[13]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (2020)[14]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Առնոլդ Անտոնովիչ Ֆեդուն (1928-2021), եղել է ԽՍՀՄ ժողովրդական բժիշկ, ռազմավարական հրթիռային ուժերի նախկին գլխավոր վիրաբույժ, բուժծառայության գնդապետ[15]։

Կրտսեր եղբայրը՝ Անդրեյ Ֆեդուն (ծնված 1962 թ.), եղել է «Սպարտակ» մարզադաշտ ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի անդամ և գլխավոր տնօրեն, նախկին ռազմական բժիշկ, բուժծառայության գնդապետ[16]։

Ֆեդունն ամուսնացած է եղել երկու անգամ․ առաջին կնոջից՝ Մարինայից ունի երկու երեխա՝ դուստր և որդի։ Նրա երկրորդ կինը մոդել Զարեմա Սալիխովան է, որից ծնվել է երեք որդի և մեկ դուստր[17][18][19]։

Կարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ «Ֆորբս» ամերիկյան ֆինանսատնտեսական ամսագրի՝ Լեոնիդ Ֆեդունը 6,3 միլիարդ դոլար անձնական կարողությամբ 2017 թվականին զբաղեցրել է 22-րդ տեղը Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկում։ Լեոնիդ Ֆեդունը քննադատաբար է արտահայտվել «Ֆորբս» ամսագրի վարկանիշի մասին․ 2004 թվականին ձեռնարկատերը առաջին անգամ հայտնվել է որ ոչ բոլոր բաժնետոմսերը, որոնք նա անվանապես տնօրինում է, իրականում իր սեփականությունն են, և որ դրանք հաճախ պատկանում են այլ մարդկանց[20]։

2018 թվականին Լեոնիդ Ֆեդունի անունն ընդգրկվել է ԱՄՆ Կրեմլի զեկույցում[21]։

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցանկում, որը հրապարակվել է 2021 թվականի ապրիլին «Ֆորբս» ամսագրի կողմից, Լեոնիդ Ֆեդունը 11,1 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել է 16-րդ տեղը։ Վերջին մեկ տարվա ընթացքում նրա կարողությունն աճել է 4,8 միլիարդ դոլարով[22].

«Ֆորբս» ամսագրի նախորդ գնահատականները՝ 17․03․2021-ի դրությամբ

Ցուցանիշ 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021
Կարողություն ($ միլիարդ) 1,3 2,0 5,2 5,3 7,0 4,3 5,5 7,1 6,5 7,1 6,5 5,3 3,9 6,3 6,9 8,7[23] 6,3 11,1[22]
Տեղն աշխարհում 437 321 168 152 149 122 136 133 146 162 208 283 392 226 237 167 241 197
Տեղը Ռուսաստանում 20 22 18 21 21 8 20 23 20 21 21 19 22 22 17 15[23] 20 16[22]

։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Федун, Леонид». Lenta.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 21-ին.
  2. «Леонид Федун — биография» (ռուսերեն). Ведомости. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
  3. «Алекперов оказался акционером «Спартака»». www.forbes.ru. «Forbes». 2019 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  4. «Федун Леонид Арнольдович». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
  5. Федун Леонид Арнольдович. «Общественное мнение воинов как фактор укрепления морального духа армии общенародного государства». dissercat.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  6. Справка Леонид Федун Արխիվացված 2010-12-04 Wayback Machine в рейтинге Forbes, 2010 год.
  7. «Биография Леонида Федуна». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
  8. «Структура Управления ОАО «[[Лукойл]]»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  9. «Список членов Совета директоров». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
  10. Игорь Попов. «Красно-белый навсегда». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
  11. Хрущ, Максим (2022 թ․ օգոստոսի 22). «Леонид Федун владел «Спартаком» 18 лет и 4 месяца, за это время команда выиграла 3 титула». www.championat.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 22-ին.
  12. Хрущ, Максим (2022 թ․ օգոստոսի 22). ««Лукойл» объявил о приобретении 100 % акций «Спартака»». www.championat.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 22-ին.
  13. «Распоряжение Президента Российской Федерации от 19 мая 2017 года № 167-рп «О поощрении»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  14. «Федун награжден орденом "За заслуги перед Отечеством" III степени» (Русский). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Умер Арнольд Антонович Федун». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.
  16. «Дочь Федуна — на 3-м месте в рейтинге богатейших женщин России по версии Forbes». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  17. ««Зарема может стать для „Спартака" своей Грановской». Интервью тайного советника Федуна». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  18. ЗАРЕМА САЛИХОВА: о Федуне, «Спартаке» и российском футболе ՅուԹյուբում
  19. Ударный хет-трик : как девчонка из Поволжья взяла в оборот миллиардера Леонида Федуна и ФК «Спартак»
  20. «Миллиардеров уже 36 // Ведомости. 2004-05-13». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
  21. «"Кремлёвский доклад" Минфина США. Обобщение». Interfax.ru (ռուսերեն). 2018 թ․ հունվարի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին.
  22. 22,0 22,1 22,2 «200 богатейших российских бизнесменов. Рейтинг Forbes». Forbes Россия. 2021 թ․ ապրիլի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  23. 23,0 23,1 «20 богатейших российских бизнесменов. Рейтинг Forbes. 13. Герман Хан | Миллиардеры» (անգլերեն). Forbes.ru. 2019 թ․ մարտի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Ֆեդուն» հոդվածին։