Լեոնիդ Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լեոնիդ Պետրոսյան ռուս.՝ Леонид Григорьевич Петросян | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1930[1] (94 տարեկան) Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | երկրաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Գոեֆիզիկա ՀԳՀԻ?[1], ՎՆԻԻԳԻՍ[1], ԽՍՀՄ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ[1] և Երկրահամակարգերի ՀԳՀԻ[1] |
Գործունեության ոլորտ | միջուկային երկրաֆիզիկա |
Ալմա մատեր | Արդբեջանի պետական նավթային ակադեմիա (1953)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1979) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Լեոնիդ Գրիգորի Պետրոսյան (հոկտեմբերի 13, 1930[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային երկրաֆիզիկոս։ Երկրաբանական և հանքաբանական գիտությունների դոկտոր (1979), պրոֆեսոր (1981)։
Ավարտել է Բաքվի նավթաքիմիական ինստիտուտը (1953)։ 1959—1961 աշխատել է ԽՍՀՄ երկրաբանական մինիստրության երկրաֆիզիկայի համամիութենական ԳՀԻ-ում՝ լաբորատորիայի վարիչ, 1961 — 1964 թթ՝ համամիութենական ԳՀԻ-ի Վոլգաուրալյան մասնաճյուղի տնօրեն,1964—196 ՝ ԽՍՀՄ երկրաբանության մինիստրության գիտահետազոտական վարչության պետի տեղակալ, 1968 թ՝ միջուկային երկրաֆիզիկայի և երկրաքիմիայի համամիութենական ԳՀԻ-ի ղեկավարի տեղակալ։ Հիմնական աշխատությունները վերաբերում են միջուկային երկրաֆիզիկային և նավթագազային հանքավայրերի ուսումնասիրություններին։ ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։
Արժանացել է ակադեմիկոս Իվան Գուբկինի անվան (1978) և ԽՍՀՄ պետական մրցանակի (1982)։ Պարգևատրվել է ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի ոսկե մեդալով (1981)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 262)։ |