Լեոնիդ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լեոնիդ Պետրոսյան
ռուս.՝ Леонид Григорьевич Петросян
Ծնվել էհոկտեմբերի 13, 1930(1930-10-13) (93 տարեկան)
Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ

Լեոնիդ Գրիգորի Պետրոսյան (հոկտեմբերի 13, 1930(1930-10-13), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային երկրաֆիզիկոս։ Երկրաբանական և հանքաբանական գիտությունների դոկտոր (1979), պրոֆեսոր (1981)։ ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։ Ավարտել է Բաքվի նավթաքիմիական ինստիտուտը (1953)։ 1959—1961 աշխատել է ԽՍՀՄ երկրաբանական մինիստրության երկրաֆիզիկայի համամիութենական ԳՀԻ-ում՝ լաբորատորիայի վարիչ, 1961 — 1964 թթ՝ համամիութենական ԳՀԻ-ի Վոլգաուրալյան մասնաճյուղի տնօրեն,1964—196 ՝ ԽՍՀՄ երկրաբանության մինիստրության գիտահետազոտական վարչության պետի տեղակալ, 1968 թ՝ միջուկային երկրաֆիզիկայի և երկրաքիմիայի համամիութենական ԳՀԻ-ի ղեկավարի տեղակալ։ Հիմնական աշխատությունները վերաբերում են միջուկային երկրաֆիզիկային և նավթագազային հանքավայրերի ուսումնասիրություններին։

Արժանացել է ակադեմիկոս Իվան Գուբկինի անվան (1978) և ԽՍՀՄ պետական մրցանակի (1982)։ Պարգևատրվել է ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի ոսկե մեդալով (1981)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։