Լենինի հուշարձան (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լենինի հուշարձան (այլ կիրառումներ)
Լենինի հուշարձան
Լենինի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և արձան
Ստեղծում1954
Երկիր Ուկրաինա և  Ռուսաստան
ԲնակավայրՅալթա
Շինության ձևքանդակ
Ոճսոցիալիստական ռեալիզմ
Նյութբրոնզ և մարմար
Ներկա վիճակԿանգուն
 Statue of Lenin in Yalta Վիքիպահեստում

Լենինի հուշարձան (ռուս.՝ Памятник Ленину), հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքում, որը նվիրված է ռուս հեղափոխական, 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության կազմակերպիչ, բոլշևիկյան կուսակցության հիմնադիր և առաջնորդ, խորհրդային քաղաքական գործիչ (Խորժողկոմի` ՌԽՖՍՀ կառավարության առաջին նախագահ, ԽՍՀՄ հիմնադրման գլխավոր նախաձեռնողներից), կոմունիզմի գաղափարների տեսաբան, համաշխարհային կոմունիստական շարժման առաջնորդ Վլադիմիր Ուլյանովին (Լենին)։ Գտնվում է քաղաքի նույնանուն առափում և հրապարակում։ Երիտասարդների հանդիպման սիրված վայր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային իշխանության հաստատումից հետո քաղաքի գլխավոր առափը վերանվանվել է Լենինի անվան առափնյա փողոց։ Այն ասֆալտապատվել է, տնկվել են դեկորատիվ բույսեր, հովհարաձև արմավենիներ։ Այն բանից հետո, երբ փողոցը փակվեց տրանսպորտային միջոցների համար, այն դարձավ բուլվար։ 1920-ական թվականներին խորհրդային իշխանության օրոք առափնյա փողոցի պուրակում տեղադրվեց Յալթայում Լենինի առաջին հուշարձաններից մեկը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հուշարձանն ապամոնտաժվել է և այլևս չի հայտնաբերվել[1]։

Յալթայի հուշարձանը համարվում է աշխարհում եղածներից ամենանշանակալի և արժեքավորներից մեկը։ Լենինի բրոնզե արձանը կանգնած է կարմիր մարմարից պատրաստված հսկայական պատվանդանի վրա։ Հուշարձանը վեր է խոյանում Լենինի անվան առափնյա փողոցի հրապարակի կենտրոնում։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1954 թվականի հունվարին։ Հուշարձանի հեղինակներն են ուկրաինացի քանդակագործ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Պ. Պ. Յացինան և ճարտարապետ Ա. Ս. Ֆոմինը։ Սա Ղրիմում Լենինին նվիրված միակ հուշարձանն է, որն ունի ազգային նշանակության հուշարձանի կարգավիճակ[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Первый Ялтинский «ЛЕНИН»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  2. «Фото памятников Ялты».