Լենդմարկ 81
Լենդմարկ 81 | |
Tòa nhà Landmark 81 | |
Տեղագրություն | Վիետնամ Հոշիմին |
Կառուցման ժամանակ | 2014-2018 |
Բարձրություն | |
---|---|
Տեխնիկական պարամետրներ | |
Հարկերի թիվ | 81 |
Տարածքը շինության մեջ | 241000 մ2 |
Լենդմարկ 81 (վիետ. Tòa nhà Landmark 81, անգլ. Landmark 81)` երկնաքեր, որը գտնվում է Վիետնամի Հոշիմին քաղաքի կենտրոնական թաղամասում։ Պատկանում է Վիետնամի Vingroup ընկերությանը։ Լենդմարկ 81-ը ամենաբարձր կառույցն է Հարավարևելյան Ասիայում և 14-րդը աշխարհի ամենաբարձր շինություններից։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառույցը կազմված է 81 հարկից և 3 նկուղներից։ Նրա ընդհանուր բարձրությունը 461,2 մետր է (1513 ֆուտ)։ Շինության դիզայնը մշակվել է WS Atkins plc ստուդիայի կողմից։ Բացումից հետո Լենդմարկ 81-ը պաշտոնապես դարձավ ամենաբարձր շենքը Հարավարևելյան Ասիայում։ Մինչ այդ տարածաշրջանում առաջին տեղը զբաղեցնում էին «Պետրոնաս» երկվորյակ աշտարակները Կուալա-Լումպուրում, յուրաքանչյուրը՝451.9 մետր բարձրությամբ։ Վիետնամական երկնաքերը դրանց գերազանցում է 9.6 մետրով, ինչը նրան դարձնում է բարձրությամբ 14-րդը աշխարհի ամենաբարձր շինությունների շարքում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքի շինարարության պատրաստությունները սկսվել են 2014 թվականի սեպտեմբերին։ Երկու տարի անց՝ 2017 թվականի հունիսին, սկսվեց բուն աշտարակի շինարարությունը։ Պլանավորված էր, որ շինարարությունը կավարտվի 2018 թվականի կեսերին։
Յուրահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լենդմարկ 81-ում տեղակայված են գրասենյակային տարածքներ, արտասահմանյան և տեղական ապրանքանիշների խանութներ, կինոթատրոններ, սննդի կետեր տարբեր երկրների խոհանոցներով և նույնիսկ փակ սահադաշտ։ Այցելուների ուշադրությանն արժանանալու նպատակով երկնաքերում կազմակերպվում են վիճակախաղեր,որտեղ,որպես պարգև տրվում են սահադաշտի անվճար տոմսեր և հագուստի զեղչեր։