Լեհաստանի նախագահական ընտրություններ (2020)
Լեհաստանում 2020 թվականի նախագահական ընտրություններ, Լեհաստանի Հանրապետության նախագահի հերթական համաժողովրդական ընտրությունները։ Առաջին փուլը տեղի կունենա 2020 թվականի մայիսի 10-ին[1][2]։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների 50 %-ից ավելին, ապա կանցկացվի համաժողովրդական քվեարկության երկրորդ փուլ։
Թեկնածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրություններին մասնակցելու ցանկության մասին հայտարարել են Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան, Մալգոժատա Կիդավա-Բլոնսկան (Քաղաքացիական պլատֆորմ), Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը (Լեհական գյուղացիական կուսակցություն), Ռոբերտ Բեդրոնը (Wiosna), Քշիշտոֆ Բոսակը («Ազատություն և անկախություն» կոնֆեդերացիա), ինչպես նաև մի շարք այլ քաղաքական գործիչներ։
Քվեարկությանը մասնակցելու պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քվեարկությանը կարող են մասնակցել Լեհաստանի 18 տարին լրացած բոլոր քաղաքացիները։
Նախագահ դառնալու նախատեսված պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ է․
- լինել Լեհաստանի քաղաքացի
- ունենալ 35 և ավելի տարիք
- ընտրություններին մասնակցելու համար Լեհաստանի քաղաքացիների առնվազն 100 հազար ստորագրություն հավաքել
Ընտրությունների ժամանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում ընտրությունները նշանակվել էին մայիսի 10-ին։ Այս մասին փետրվարի 5-ին հայտարարել էր Սեյմի խոսնակ Էլժբետա Վիտեկը[3]։ Սակայն COVID-19 համաճարակի պատճառով ընտրությունները հետաձգվել են մինչև հունիսի 28-ը։ Գործող նախագահի լիազորությունների ժամկետը լրանում է 2020 թվականի օգոստոսին։
Քվեարկության առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում էր, որ COVID-19 համաճարակի կապակցությամբ Լեհաստանի քաղաքացիները նախագահ կընտրեին այսպես կոչված փոստային քվեարկության միջոցով։ Սակայն գաղտնիության բացակայության պատճառով Լեհաստանի նախկին վարչապետներն ու նախագահները կոչ են արել բոյկոտել այդ քվեարկությունը։ Նախկին փոխվարչապետ Լեշեկ Բալցերովիչը հայտարարել է. «Կցանկանայի Ձեզ փոխանցել այն դիրքորոշումը, որով Լեհաստանի Հանրապետության բոլոր նախկին նախագահները՝ Լեխ Վալենսան, Ալեքսանդր Կվասնևսկին և Բրոնիսլավ Կոմորովսկին, ինչպես նաև նախկին վարչապետներ՝ Մարեկ Բելկան, Յան Քշիշտոֆ Բելեցկին, Վլոդզիմեժ Ցիմոշևիչը, Եվա Կոպաչը, Կազիմեժ Մարցինկևիչը և Լեշեկ Միլերը հայտարարում են, որ չեն մասնակցի թղթակցային քվեարկությանը»[4]։
Հարցումներ ընտրություններից առաջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուկայական և հասարակական հետազոտությունների ինստիտուտի (IBRiS) անցկացրած հարցման համաձայն առաջին փուլում Անջեյ Դուդան կհավաքի 43,1 %, Ռաֆալ Տշասկովսկին՝ 27,4 %, Շիմոն Գոլովնյան՝ 10,1 %, Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը՝ 7,5 %, Քշիշտոֆ Բոսակը՝ 6,2 %, Ռոբերտ Բեդրոնը՝ 4,5 %: Երկրորդ փուլում Տշասկովսկու օգտին մտադիր են քվեարկել 46 %-ը, Դուդուի օգտին՝ 45,2 %-ը[5]։
Առաջին փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրությունների առաջին փուլը գրանցել է Լեհաստանի ժամանակակից պատմության մեջ ռեկորդային՝ 64,51 % մասնակցություն (2015 թվականին մասնակցությունը կազմել է 48,96 %, 2010 թվականին՝ 54,94 %): Ձայնի իրավունք ունեցող 30,2 միլիոն քաղաքացիներից քվեարկել է 19 միլիոն մարդ, որոնց թվում 483 հազարը քվեարկել է հեռակա կարգով[6]։
Առաջին փուլի պաշտոնական արդյունքները հրապարակվել են 2020 թվականի հունիսի 30-ին[7]․
- Անջեյ Դուդա — 43,50 % (8 450 513 ձայն)
- Ռաֆալ Տշասկովսկի — 30,46 % (5 917 340 ձայն)
- Շիմոն Գոլովնյա — 13,87 % (2 693 397 ձայն)
- Քշիշտոֆ Բոսակ — 6,78 % (1 317 380 ձայն)
- Վլադիսլավ Կոսինյակ Կամիշ — 2,36 % (459 365 ձայն)
- Ռոբերտ Բեդրոն — 2,22 % (432 129 ձայն)
- Ստանիսլավ Ժուլտեկ — 0,23 % (45 419 ձայն)
- Մարեկ Յակուբյակ — 0,17 % (33 652 ձայն)
- Պավել Տանայնո — 0,14 % (27 909 ձայն)
- Վալդեմար Վիտկովսկի — 0,14 % (27 290 ձայն)
- Միրոսլավ Պետրովսկի — 0,11 % (21 065 ձայն)
Երկրորդ փուլ են անցել Անջեյ Դուդան և Ռաֆալ Տշասկովսկին։
Երկրորդ փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ փուլը կայացել է 2020 թվականի հուլիսի 12-ին։
Արդյունքներ․
- Անջեյ Դուդա - 50.4%
- Ռաֆալ Տշասկովսկի - 49.6%
Արդյունքները ձայների հաշվումից հետո․
- Անջեյ Դուդա — 51.03 % (10 440 648 ձայն)
- Ռաֆալ Տշասկովսկի — 48.97 % (10 018 263 ձայն)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ [https://web.archive.org/web/20200629221018/https://www.radiozet.pl/Co-gdzie-kiedy-jak/Wybory-prezydenckie-2020-w-Polsce-kiedy-beda-DATA-TERMIN-KANDYDACI-SONDAZE Արխիվացված 2020-06-29 Wayback Machine Wybory prezydenckie 2020 w Polsce: kiedy będą? [DATA, TERMIN, KANDYDACI, SONDAŻE(լեհ.)]
- ↑ Wybory prezydenckie 2020 w Polsce. Kiedy mogą się odbyć?(լեհ.)
- ↑ 10 мая назначен днем выборов президента Польши
- ↑ Бывшие президенты и премьеры Польши будут бойкотировать следующие президентские выборы,1 мая 2020
- ↑ Второй тур будет, результат непредсказуем. В это воскресенье наши соседи проголосуют за одного из 11 кандидатов на пост президента Արխիվացված 2020-06-29 Wayback Machine, 27 июня 2020
- ↑ «Дуда набрал в первом туре выборов президента Польши 43,5%». ТАСС. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Wybory Prezydenta Rzeczypospolitej Polskiej w 2020 r.». wybory.gov.pl (լեհերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.