Մարեկ Բելկա
| Մարեկ Բելկա | |
| Կուսակցություն՝ | Democratic Left Alliance?, Democratic Party – demokraci.pl? և Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | Լոձի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Կոլումբիայի համալսարան և 4th General Secondary School named after Emilia Sczaniecka in Łódź? |
| Գիտական աստիճան՝ | scientific professorship degree?[1] (հունվարի 14, 1994) |
| Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ, բանկիր, համալսարանի դասախոս, head of government և ֆինանսների նախարար |
| Ծննդյան օր | հունվարի 9, 1952[2][3] (74 տարեկան) |
| Ծննդավայր | Լոձ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
| Քաղաքացիություն | |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Մարեկ Մարիան Բելկա (հունվարի 9, 1952[2][3], Լոձ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ տնտեսագետ և պետական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Լոձի համալսարանում, որն ավարտել է 1972 թվականին, իսկ հետագայում ուսումը շարունակել է Կոլումբիայի համալսարանում, Չիկագոյի համալսարանում և Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում[5]։ Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության օրոք եղել է Լեհ ուսանողների ասոցիացիայի, Լեհ սոցիալիստական երիտասարդության միության ղեկավարը և Լոձի համալսարանի Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցության համալսարանական կոմիտեի քարտուղարը։ Պրոֆեսոր։
1990-1996 թվականներին Լեհաստանի ֆինանսների նախարարության խորհրդատուն էր։ 1997 թվականին Վլոձիմեժ Ցիմոշևիչի կառավարությունում եղել է Լեհաստանի ֆինանսների նախարարը։ 1997-2001 թվականներին եղել է Ալբանիայի վարչապետի օգնականը[5][6]։ 2001-2002 թվականներին կրկին եղել է Լեհաստանի ֆինանսների նախարարը Լեշեկ Միլլերի կառավարությունում։ 2002-2003 թվականներին «Ջեյ Փի Մորգան Չեյս ընդ կո.» ամերիկյան անդրազգային դրամագործական և ֆինանսային հոլդինգային ընկերությունում աշխատել է որպես խորհրդատու-կոնսուլտանտ։ 2003-2004 թվականներին եղել է Իրաքի ժամանակավոր վարչակազմի պատասխանատու աշխատակից։
2004-2005 թվականներին եղել է Լեհաստանի վարչապետը։ Մարեկ Բելկիի թեկնածությունը Սեյմում քաղաքական գործչի եվրոպամետ դիրքորոշման պատճառով բերեց կատաղի դիմադրության, և երբ նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին առաջին անգամ հանձնարարեց նրան կառավարություն ձևավորել, միայն երրորդ փորձի ժամանակ էր, որ խորհրդարանը հաստատեց նրան այս պաշտոնում։ 2005 թվականին նա միացել է լիբերալ Դեմոկրատական կուսակցությանը՝ «demokraci.pl»-ին, սակայն չի ընտրվել։
2006-2008 թվականնեին եղել է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարը։ 2007 թվականին Մարեկ Բելկին Լեհաստանի կառավարության կողմից առաջադրվել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր քարտուղարի պաշտոնում, սակայն չի ստացել համապատասխան աջակցություն։
2008 թվականից ԱՄՀ եվրոպական դեպարտամենտի տնօրենն է։
2010-2016 թվականներին զբաղեցնում էր Լեհաստանի Ազգային բանկի նախագահի պաշտոնը։
2019 թվականին նա ընտրվել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Polish Science
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ http://www.uni-potsdam.de/pressmitt/2008/pm170_08.htm
- 1 2 United Nations. Senior Management Group. Marek Belka, Executive Secretary of the United Nations Economic Commission for Europe Արխիվացված 2009-02-05 Wayback Machine
- ↑ George Blazyca "Poland into the new millennium", Edward Elgar Publishing, 2001 ISBN 978-1-84064-639-9
- ↑ «Home | Marek BELKA | MEPs | European Parliament» (անգլերեն). www.europarl.europa.eu. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Հունվարի 9 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոձ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Լեհ տնտեսագետներ
- Լեհաստանի վարչապետներ
- Լեհաստանի քաղաքական գործիչներ
- ՄԱԿ-ի պաշտոնյաներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ