Լավր Պրոսկուրյակով
Լավր Պրոսկուրյակով Лавр Проскуряков | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 18 (30), 1858 Բորիսովկա, Lebedyanskiy Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 14, 1926[1][2] (68 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քաղինժեներ և ճարտարագետ |
Հաստատություն(ներ) | Հաղորդակցության ուղիների ինժեներների ինստիտուտ և Մոսկվայի երկաթգծային հաղորդակցության պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | bridge construction? |
Ալմա մատեր | Հաղորդակցության ուղիների ինժեներների ինստիտուտ |
Լավր (Լավրենտի) Դմիտրիևիչ Պրոսկուրյակով (ռուս.՝ Лавр Дмитриевич Проскуряков, օգոստոսի 18 (30), 1858, Բորիսովկա, Lebedyanskiy Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 14, 1926[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), կամրջաշինության և շինարարական մեխանիկայի բնագավառի խորհրդային գիտնական։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1884 թվականին ավարտել է Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինժեներների ինստիտուտը։ 1896 թվականից՝ Մոսկվայի ինժեներական ուսումնարանի (այժմ՝ Մոսկվայի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտը) պրոֆեսոր։
Պրոսկուրյակովի նախագծերով կամուրջներ են կառուցվել Նարվա, Վոլխով, Օկա, Ամուր, Ենիսեյ և այլ գետերի վրա։ Ենիսեյ գետի կամրջի նախագծի համար Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի (1900 թվականին)։ Առաջարկել է կամուրջների ֆերմաների հաշվարկի առաջավոր մեթոդներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Проскуряков Лавр Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Structurae — Ratingen: 1998.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 445)։ |
|