Լասկանո (Ուրուգվայ)
Արտաքին տեսք
Բնակավայր | ||
---|---|---|
Լասկանո | ||
Երկիր | Ուրուգվայ | |
Հիմնադրված է | 1876 թ. | |
ԲԾՄ | 46 մետր | |
Բնակչություն | 7645 մարդ | |
Փոստային դասիչ | 27300 | |
| ||
Լասկանո (իսպ.՝ Lascano), ոչ մեծ քաղաք Ուրուգվայի հարավարևելյան մասում՝ Ռոչա դեպարտամենտում։ Ընկած է 14-րդ և 15-րդ ազգային ավտոմայրուղիների հատման վայրի մերձակայքում, Սեբոլյատի գետից մոտավորապես 13 կիլոմետր հեռավորության վրա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրը հիմնադրվել է 1876 թվականի փետրվարի 10-ին:Սկզբնական շրջանում եղել է փոքրիկ գյուղակ,որը 1880 թվականին մտել է նոր ձևավորված Ռոչա դեպարտամենտի կազմի մեջ[1]։ 1908 թվականի հուլիսի 4-ին նրա կարգավիճակը Pueblo-ից (գյուղ) բարձրացվել, հասցվել է Villa-ի (փոքր քաղաքի)[2], 1952 թվականի նոյեմբերի 3-ին էլ Լասկանոյին շնորհվել է Ciudad-ի (քաղաքի) կարգավիճակ[3]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի մարդահամարի տվյալներով Լասկանոյում ապրում էր 7.645 մարդ[4]։
Տարին | Բնակչությունը |
---|---|
1908 | 3,866 |
1963 | 5,309 |
1975 | 6,026 |
1985 | 7,152 |
1996 | 7,134 |
2004 | 6,994 |
2011 | 7,645 |
Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[2]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ "Historia medida de un rico Patrimonio", Archivo Gráfico de Planos de Mensura, Montevideo, Uruguay.
- ↑ 2,0 2,1 «Statistics of urban localities (1908–2004)». INE. 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «LEY N° 11.874». República Oriental del Uruguay, Poder Legislativo. 1952. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Censos 2011 Cuadros Rocha». INE. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասկանո (Ուրուգվայ)» հոդվածին։ |
|