Լասկանո (Ուրուգվայ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լասկանո
ԵրկիրՈւրուգվայ Ուրուգվայ
Հիմնադրված է1876 թ.
ԲԾՄ46 մետր
Բնակչություն7645 մարդ
Փոստային դասիչ27300
Լասկանո (Ուրուգվայ) (Ուրուգվայ)##
Լասկանո (Ուրուգվայ) (Ուրուգվայ)

Լասկանո (իսպ.՝ Lascano), ոչ մեծ քաղաք Ուրուգվայի հարավարևելյան մասում՝ Ռոչա դեպարտամենտում։ Ընկած է 14-րդ և 15-րդ ազգային ավտոմայրուղիների հատման վայրի մերձակայքում, Սեբոլյատի գետից մոտավորապես 13 կիլոմետր հեռավորության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը հիմնադրվել է 1876 թվականի փետրվարի 10-ին:Սկզբնական շրջանում եղել է փոքրիկ գյուղակ,որը 1880 թվականին մտել է նոր ձևավորված Ռոչա դեպարտամենտի կազմի մեջ[1]։ 1908 թվականի հուլիսի 4-ին նրա կարգավիճակը Pueblo-ից (գյուղ) բարձրացվել, հասցվել է Villa-ի (փոքր քաղաքի)[2], 1952 թվականի նոյեմբերի 3-ին էլ Լասկանոյին շնորհվել է Ciudad-ի (քաղաքի) կարգավիճակ[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարի տվյալներով Լասկանոյում ապրում էր 7.645 մարդ[4]։

Տարին Բնակչությունը
1908 3,866
1963 5,309
1975 6,026
1985 7,152
1996 7,134
2004 6,994
2011 7,645

Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Historia medida de un rico Patrimonio", Archivo Gráfico de Planos de Mensura, Montevideo, Uruguay.
  2. 2,0 2,1 «Statistics of urban localities (1908–2004)». INE. 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. «LEY N° 11.874». República Oriental del Uruguay, Poder Legislativo. 1952. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. «Censos 2011 Cuadros Rocha». INE. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասկանո (Ուրուգվայ)» հոդվածին։