Լասլո Կասաս
Քաղաքացիությունը | Հունգարիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 18, 1938[1][2] (86 տարեկան) | ||
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն | ||
Հասակ | 173 սանտիմետր | ||
Քաշ | 71 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Լասլո Կասաս (հունգ.՝ László Kaszás, փետրվարի 18, 1938[1][2], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն), հունգարացի նախկին ֆուտբոլիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լասլո Կասասը ծնվել է Բուդապեշտում։ Ֆուտբոլ սկսել է խաղալ հունգարական Vasas SC սպորտային ակումբում։ 17 տարեկան հասակում մեկնել է Իսպանիա՝ 1957 թվականին Բարսելոնա ՖԱ-ի կազմում հանդես գալու համար։ Հետագայում պայմանագիր է ստորագրել Ռեալ Մադրիդի հետ, սակայն ակումբի համար ոչ մի լիգային խաղում հադնես չի եկել[3]։ 1960 թվականին Ռասինգ Սանտանդերի կողմից պայմանագիր է ստորագրել Լա Լիգայի հետ։
Հետագայում միացել է Վնետիկի ֆուտբոլային ակումբի A Սերիային և մեկ մրցաշարից հետո կրկին վերադարձել է Իսպանիա[4], որտեղ Կոնստանցիա ֆուտբոլային ակումբի հետ մեկ մրցաշար հանդես է եկել Սեգունդա Դիվիզիոնում, երկու մրցաշար Լա Լիգայում Էսպանյոլ ֆուտբոլային ակումբի հետ[5]։ Վերադառնալով Սեգունդա Դիվիզիոն՝ երկու մրցաշար խաղացել է Լերիդա ֆուտբոլային ակումբում։
Հետագա երկու տարիներին խաղացել է Միացյալ Նահանգներում, Հյուսիսամերիկյան ֆուտբոլի լիգայում (1968–1984 թթ.) հանդես է եկել Philadelphia Spartans-ի, Saint Louis Stars-ի և New York Generals-ի հետ։ Նախքան թոշակի անցնելը մեկ տարի ժամկետով պայմանագիր է կնքել Տերասա ֆուտբոլային ակումբի հետ[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ 3,0 3,1 «Kaczas no deja el futbol» (Spanish). El Mundo Deportivo. 1971 թ․ հուլիսի 31.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Rota, Davide (2001 թ․ հունվարի 9). «Hungarian Players and Coaches in Italy». RSSSF.
- ↑ «LOS TRÁNSFUGAS Y SUS PARTIDOS EN EL CAMPO RIVAL» (Spanish). El Mundo Deportivo. 2007 թ․ դեկտեմբերի 19.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|