Լաս-Վենտասի մրցասպարեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաս-Վենտասի մրցասպարեզ
Տեսակbullring?
ՏեղագրությունՄադրիդ[1]
Երկիր Իսպանիա[1]
Հիմնադրված1922 և հունիսի 17, 1931
ՃարտարապետJosé Espelius?
ՍեփականատերՄադրիդ
Տարողություն23 798
Կայքlas-ventas.com
Քարտեզ
Քարտեզ
 Plaza de toros de las Ventas Վիքիպահեստում

Լաս-Վենտաս, ցլամարտի մրցասպարեզ Մադրիդում։ Այն կառուցվել է 1929 թվականին նեոմուդեխար ոճով և փոխարինել է հին մրցասպարեզին, որը գտնվում էր քաղաքի կենտրոնում՝ Ալկալկա դարպասների կողքին։ Ներսի պատկերասրահների կամարները ունեն շրջանաձև ձիու տեսք, իսկ քարերի ձևով զարդարանքները Լաս-Վենտասը դարձնում են ցլամարտի լավագույն վայրերից մեկը։ Մարտերը անցկացվում են մայիսից հոկտեմբեր ամիսներին։ Մրցասպարեզում երկու ցլամարտիկների՝ Անտոնիո Բենվենիդայի և Խոսե Կուբերոյի արձաններն են։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաս-Վենտաս մրցասպարեզի տեսքը: Տրամագիծը 65 մետր

1913-1920 թվականներին իսպանացիների հետաքրքրությունը ցլամարտի նկատմամբ այնքան էր մեծացել, որ Մադրիդի հին մրցասպարեզը, որը գտնվում էր ներկայից Կալլե-դե-Ալկալա փողոցում, չէր կարող տեղավորել բոլոր ցանկացողներին։ Հռչակավոր ցլամարտիկ Խեսելիտոն այն ժամանակ հայտարարել էր, որ Մադրիդում պետք է կառուցվի «մոնումենտալ» մրցասպարեզ, որը ամբողջ Մադրիդի առաջ կբացի Իսպանիայի և նրա մշակույթի այս հատվածը։ Նրա ընկերը՝ ճարտարապետ Խոսե Էսպելիուսը, սկսեց աշխատել այս նախագծի վրա։ 1922 թվականի մարտի 19-ին դրվեց մրցասպարեզի քարը։ Շինարարությունը արժեցավ 22 միլիոն պեսետ, որը գերազանցեց նախնական 4,5 միլիոն բյուջեն։ 1929 թվականին մրցասպարեզը հիմնադրվեց և երկու տարի անց՝ 1931 թվականի հունիսի 17-ին լեփ-լեցուն տրիբունաներով տեղի ունեցավ առաջին բարեգործական պայքարը։ Մարտերի անցկացումը դադարեցվել է Քաղաքացիական պատերազմի ժամանակ և վերսկսվել 1939 թվականի մայիսին։

Դևիսի գավաթի կիսաեզրափակիչը Իսպանիայի և ԱՄՆ-ի միջև Լաս-Վենտասում։ 2008 թվականի սեպտեմբեր

1951 թվականին բացվեց Ցլամարտի թանգարանը։ Նրա հավաքածուի մեջ մտնում են հայտնի ցլամարտիկների դիմանկարներ և քանդակագործական պատկերներ, սպանված ցլերի գլուխներ, ցլամարտիկների կոստյումներ և հանդերձանքներ։ Ցուցահանդեսում առանցքային է համարվում արյունով թաթախված տոնական կոստյումը, որը հագել էր Մանոլետեն 1947 թվականին Լինստեսի ցլամարտի ժամանակ։ Այնտեղ պահվում է նաև կին ցլամարտիկ Խուսանիտա Կրուսի կոստյումը, որը Իսպանիան լքել էր 1930-ական թվականներին։ Սեպտեմբերին և հոկտեմբերին այստեղ տեղի են ունենում զանգվածային համերգներ։

Մրցասպարեզի տեսարանը Կալլե-դե-Ալկալա փողոցից

Մրցասպարեզի պուրակի առաջ գտնվում է քանդակագործական կոմպոզիցիա, որը պատկերում էր Մադրիդի դպրոցի միակ շրջանավարտի՝ Խոսե Կուբերոյի մահը, ով մահացել էր 1985 թվականին այստեղ։ Գոյություն ունի կոմպոզիտոր Մանուել Լիլիոյի պասադոբլը՝ Plaza de las Ventas, նվիրված Մադրիդի մրցասպարեզին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաս-Վենտասի մրցասպարեզ» հոդվածին։