Լաս-Վենտասի մրցասպարեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Stadium.svg
Լաս-Վենտասի մրցասպարեզ
Plaza de Toros de Las Ventas (Madrid) 04.jpg
Տեսակ bullring
Տեղագրություն Մադրիդ[1]
Երկիր Flag of Spain (1785-1873 and 1875-1931).svg Իսպանիա[1]
Հիմնադրված 1922
Ճարտարապետ José Espelius
Սեփականատեր Մադրիդ
Տարողություն 23 798
Կայք las-ventas.com
Կոորդինատներ: 40°25′55.49″ հս․ լ. 3°39′47.81″ ամ. ե. / 40.4320806° հս․. լ. 3.6632806° ավ. ե. / 40.4320806; 3.6632806
Լաս-Վենտասի մրցասպարեզը գտնվում է Իսպանիաում
Լաս-Վենտասի մրցասպարեզ
Plaza de toros de las Ventas Վիքիպահեստում

Լաս-Վենտաս (ռուս.՝ Арена Лас-Вентас), ցլամարտի մրցասպարեզ Մադրիդում: Այն կառուցվել է 1929 թվականին նեոմուդեխար ոճով և փոխարինել է հին մրցասպարեզին, որը գտնվում էր քաղաքի կենտրոնում՝ Ալկալկա դարպասների կողքին: Ներսի պատկերասրահների կամարները ունեն շրջանաձև ձիու տեսք, իսկ քարերի ձևով զարդարանքները Լաս-Վենտասը դարձնում են ցլամարտի լավագույն վայրերից մեկը: Մարտերը անցկացվում են մայիսից հոկտեմբեր ամիսներին: Մրցասպարեզում երկու ցլամարտիկների՝ Անտոնիո Բենվենիդայի և Խոսե Կուբերոյի արձաններն են:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաս-Վենտաս մրցասպարեզի տեսքը: Տրամագիծը 65 մետր

1913-1920 թվականներին իսպանացիների հետաքրքրությունը ցլամարտի նկատմամբ այնքան էր մեծացել, որ Մադրիդի հին մրցասպարեզը, որը գտնվում էր ներկայից Կալլե-դե-Ալկալա փողոցում, չէր կարող տեղավորել բոլոր ցանկացողներին: Հռչակավոր ցլամարտիկ Խեսելիտոն այն ժամանակ հայտարարել էր, որ Մադրիդում պետք է կառուցվի «մոնումենտալ» մրցասպարեզ, որը ամբողջ Մադրիդի առաջ կբացի Իսպանիայի և նրա մշակույթի այս հատվածը: Նրա ընկերը՝ ճարտարապետ Խոսե Էսպելիուսը, սկսեց աշխատել այս նախագծի վրա: 1922 թվականի մարտի 19-ին դրվեց մրցասպարեզի քարը: Շինարարությունը արժեցավ 22 միլիոն պեսետ, որը գերազանցեց նախնական 4,5 միլիոն բյուջեն: 1929 թվականին մրցասպարեզը հիմնադրվեց և երկու տարի անց՝ 1931 թվականի հունիսի 17-ին լեփ-լեցուն տրիբունաներով տեղի ունեցավ առաջին բարեգործական պայքարը: Մարտերի անցկացումը դադարեցվել է Քաղաքացիական պատերազմի ժամանակ և վերսկսվել 1939 թվականի մայիսին:

Դևիսի գավաթի կիսաեզրափակիչը Իսպանիայի և ԱՄՆ-ի միջև Լաս-Վենտասում: 2008 թվականի սեպտեմբեր

1951 թվականին բացվեց Ցլամարտի թանգարանը: Նրա հավաքածուի մեջ մտնում են հայտնի ցլամարտիկների դիմանկարներ և քանդակագործական պատկերներ, սպանված ցլերի գլուխներ, ցլամարտիկների կոստյումներ և հանդերձանքներ: Ցուցահանդեսում առանցքային է համարվում արյունով թաթախված տոնական կոստյումը, որը հագել էր Մանոլետեն 1947 թվականին Լինստեսի ցլամարտի ժամանակ: Այնտեղ պահվում է նաև կին ցլամարտիկ Խուսանիտա Կրուսի կոստյումը, որը Իսպանիան լքել էր 1930-ական թվականներին: Սեպտեմբերին և հոկտեմբերին այստեղ տեղի են ունենում զանգվածային համերգներ:

Մրցասպարեզի տեսարանը Կալլե-դե-Ալկալա փողոցից

Մրցասպարեզի պուրակի առաջ գտնվում է քանդակագործական կոմպոզիցիա, որը պատկերում էր Մադրիդի դպրոցի միակ շրջանավարտի՝ Խոսե Կուբերոյի մահը, ով մահացել էր 1985 թվականին այստեղ: Գոյություն ունի կոմպոզիտոր Մանուել Լիլիոյի պասադոբլը՝ Plaza de las Ventas, նվիրված Մադրիդի մրցասպարեզին:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

<a href="https://wikidata.org/wiki/Track:Q28563569"></a><a href="https://wikidata.org/wiki/Track:Q4580425"></a>