Լանգտոկ Գյաստո
Լանգտոկ Գյաստո | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1805 կամ 1805 |
Ծննդավայր | Kham, Tibet |
Մահացել է | մարտի 26, 1815[1] |
Մահվան վայր | Լհասա, Չինաստան կամ Պոտալա, Lhasa District, Լհասա, Չինաստան |
Կրոն | Տիբեթական բուդդայականություն և Ռիմե շարժում |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Tendzin Chokyong?[2], մայր՝ Dondrub Dolma?[2] |
Զբաղեցրած պաշտոններ | դալայ լամա |
Lungtok Gyatso, 9th Dalai Lama Վիքիպահեստում |
Լանգտոկ Գյաստո (դեկտեմբերի 1, 1805 կամ 1805, Kham, Tibet - մարտի 26, 1815[1], Լհասա, Չինաստան և Պոտալա, Lhasa District, Լհասա, Չինաստան), եղել է Տիբեթի 9-րդ Դալայ լաման։ Նա միակ Դալայ լաման էր, ով մահացել էր մանուկ հասակում, և առաջինը, ով մահացել էր մինչև 22 տարեկան դառնալը ։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լանգտոկ Գյաստոն ծնվել է 1805 թվականի դեկտեմբերի 1-ին Դան Չոկոր (Դենչոկոր) եկեղեցու մոտ[3]։ Շատ աղբյուրներ մեզ տեղեկացնում են, որ նա եղել է որբ, սակայն կա տեսակետ, որ նրա ծնողները` Տենձին Չոկյոնգը և Դոնդրուբ Դոլման մինչև նրա կյանքի վերջին օրը եղել են նրա հետ[3]։ Նա ութերորդ Դալայ լամայի սիրելի ուղեկիցն էր։
Կյանքը`որպես Դալայ լամա
[խմբագրել | խմբագրել կոդը]1810 թ.-ին Լանգտոկ Գյաստոյի արձանը կանգնեցվել է Պոտալա պալատում։
Անգլիացի հետազոտող Թոմաս Մենինգը, որը Լհասա է ժամանել 1812 թվականին, նկարագրել է իր հանդիպումը իններորդ Դալայ լամայի հետ, որն այդ ժամանակ յոթ տարեկան էր։ "Լամայի գեղեցիկ և հետաքրքիր դեմքը լիովին գրավել է իմ ուշադրությանը", - գրել է Մենինգը։ - Նա լավ դաստիարակված էր, պարզ, անկաշկանդ վարքագիծ ուներ։ Նրա դեմքը, ինչպես ինձ թվաց, հուզիչ գեղեցիկ էր։ Նա լավ բնավորություն ուներ։ Լամայի հետ այս զրույցը մեծ տպավորություն թողեց ինձ վրա։ Ես գրեթե լաց էի լինում'"[4][5]:
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իննամյա Դալայ լաման Մոնլամի ամենամյա աղոթքի տոնի[3] ժամանակ ծանր հիվանդանում է և մահանում է Տիբեթում 1815 [6]թվականի մարտի 6-ին։ Ողջ ժողովուրդն ընկղմվել է վշտի մեջ, որը շարունակվել է ութ տարի մինչև նոր ռեինկառնացիայի ճանաչումը[7]։ Նրա մարմինը ամփոփված է Պոտալա պալատի ոսկյա դագաղում, որը կոչվում է Սերդունգ Սասում Նգոնգա[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Barraux R. Histoire des dalaï-lamas (ֆր.) — Éditions Albin Michel, 1993.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Chhosphel, Samten (2011 թ․ փետրվար). «The Ninth Dalai Lama, Lungtok Gyatso». The Treasury of Lives. treasuryoflives.com. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
- ↑ Brown, 2010, էջ 28
- ↑ Brown, 2010, էջ 29
- ↑ Morris, Irwin, էջ 86
- ↑ Rinpoche, 1982, էջ 49
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brown, Mick (2010). The Dance of 17 Lives: The Incredible True Story of Tibet's 17th Karmapa. London: Bloomsbury. ISBN 1-58234-177-X.
- Morris, Richard Brandon; Irwin, Graham W. (1970). Harper Encyclopedia of the Modern World. Michigan: Harper & Row. ISBN 978-0-06-013072-5.
- Mullin, Glenn H. (2008). The Fourteen Dalai Lamas: A Sacred Legacy of Reincarnation. Santa Fe: Clear Light. ISBN 1-57416-092-3.
- Rinpoche, Khetsun Sangpo (1982). «Life and times of the Eighth to Twelfth Dalai Lamas». The Tibet Journal. VII (1 & 2 [Spring–Summer]).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանգտոկ Գյաստո» հոդվածին։ |