Լայն երիզորդ
Լայն երիզորդ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Diphyllobothrium latum
(Linnaeus, 1758)
| ||||||||||||
|
Լայն երիզորդը (լատին․՝ Diphyllobothrium latum) ժապավենաձև մակաբույծ է։ Պարազիտում են մարդու բարակ աղիքում, որոշ տվյալներով նաև այն կաթնասուների մոտ որոնք սնվում են ձկներով։ Դիֆիլոբոթրիոզ հիվանդության հարուցիչն է։
Աշխարհագրական տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիֆիլոբոթրիոզի օջախներն ամբողջ երկրագնդով մեկ տարածված են մեծ թվով ջրամբարներ ունեցող վայրերում։ Դիֆիլոբոթրիոզը ավելի շատ տարածված է Կարելիայում, Լենինգրադում, Մերձբալթիկայում։ Առանձին օջախներ նշված են Վոլգայի, Դնեստրի և մյուս խոշոր գետերի ափերին։
- Diphyllobothrium latum (Linnaeus, 1758)[1]
- Diphyllobothrium dendriticum (Nitzsch, 1824)[2]
- Diphyllobothrium ditremum (Creplin, 1825)
Մորֆոֆիզիոլոգիական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեռահասուն վիճակում լայն երիզորդը ունի 7-10 մ և ավելի երկարություն։ Սկոլեքսը զուրկ է ծծիչներից։ Պարազիտը աղիքի պատերին ամրանում է երկու ակոսաձև մկանային գոյացությունների միջոցով։ Պրոգլոիդները ավելի լայն են։ Հասուն առանձնյակների մոտ դեղնուցարանները դեղադրված են 2 կողմերում։ Արգանդն ունի բնորոշ ձև՝ այն հանգույցների ձևով առաջացնում է վարդակապ։ Արգանդի սեփական անցքը տեղադրված է պրոգլոիդի առջևի ծայրում։ Սեռական կոյանոցը նույնպես գտնվում է փորային մասի կենտրոնական գծի վրա՝ պրոգլոտիդի առջևի ծայրին մոտիկ։
Լայն երիզորդի ձվերը ձվաձև են, դեղնաշականակագույն։ Բևեռներից մեկի վրա երևում է կափարիչը։
Կենսական ցիկլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենսացիկլը կապված է երկու միջանկյալ տերերի հերթափոխության հետ։ Վերջնական մարդ է և գիշակեր կաթնասունները (կատու, շուն, արջ և այլն)։ Առաջին միջանկյալ տերը՝ ցիկլոպն է, երկրորդը՝ ձուկը։ Մարդու արտաթորանքի հետ դուրս եկած ձվերը զարգացման համար անհրաժեշտ է, որ ջրի մեջ ընկնեն։ Ջրում 3-5 շաբաթ մնալուց հետո ձվերից դուրս են գալիս ազատ լողացող թարթիչներով ծածկված թրթուրները՝ կորացիդիումները, որոնք ունեն 3 զույգ կարթեր։ Հետագա զարգացման համար կորացիդիումը պետք է առաջին միջանկյալ տիրոջ՝ խեցգետնի, ցիկլոպի կողմից կլանվի։ Խեցգետնի աղիքում կորացիդիումը կորցնում է թարթիչները և օնկոսֆերայի ձևով թափանցում է մարմնի խոռոչ։ Այստեղ նա փոխակերպվում է թրթուրի՝ պրոցերկոիդի, որն ունի մարմնի երկարավուն ձև և 6 կարթեր՝ տեղավորված մարմնի ետին ծայրին։ Եթե խեցգետինը կլանում է միջանկյալ տերը՝ ձուկը, ապանրա մկաններում պրոցերկոիդը փոխակերպվում է թրթուրային հաջորդ ձուլին՝ պլերոցերկոիդի։
Լայն երիզորդի երկրորդ միջանկյալ տերերը՝ ձկներն են, գայլաձուկը, պերկեսը, աքերինը, շերեփաձուկը, կարմրախայտը, սաղմոնը և այլն։ Եթե պլերոցերկոիդով վարակված ձկանը եթե ուտի մի ուրիշ գիշատիչ ձուկ, ապա պլերոցերկոիդները կենդանի են մնում և անցնում նրա օրգանները։ Հետևաբար, գիշատիչ ձկները պահեսատային տերերն են, նրանց օրգանիզմում կարող են կենտրոնանալ մեծ թվով պլերոցերկոիդներ։ Մարդու վարակումը տեղի է ունենում, երբ սննդի մեջ օգտագործում է աղով թարմ մշակված ձկնկիթ, ինչպես նաև հում կամ կիսահում ձուկ։ Ձուկը աղ դնելիս, ջերմային մշակման ենթարկելիս պլերոցերկոիդները ոչնչանում են։ Այսպիսով, առաջին միջանկյալ տիրոջ համար ինվազիոն փուլ է կորացիդիումը, երկրորդի համար՝ պրոցերկոիդը, իսկ վերջնական տիրոջ համար՝ պլերոցերկոիդը։
Ախտածին նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիզորդը ծծող բերանային ապարատով սեղմվում է աղիքի լորձաթաղանթը և դառնում հյուսվածքների մահացման պատճառ։ Պարազիտի կողմից մարսված սննդի մի մասի օգտագործման և գլխավորապես տոքսինների ազդեցության հետևանքով հիվանդի մոտ ի հայտ են գալիս ընդհանուր թուլություն և հյուծվածություն։ Երբեմն առաջանում է չարորակ սակավարյունություն՝ կապված վիտամին B12-ի[3] անբավարարության հետ, քանի որ հելմինթը աղիքի պարունակությունից B12-ը կլանում է։ Բուժման բացակայության դեպքում հիվանդությունը կարող է վերջանալ մահով։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ախտորոշումը դրվում է երիզորդի ձվերը կղանքում հայտնաբերելուց հետո։
Կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սննդի մեջ չի կարելի օգտագործել հում կամ կիսահում ձուկ։ Որպես հասարակական կանխարգելման չափանիշ, մեծ նշանակություն ունի սանիտարա-լուսավորական աշխատանքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «catalogueoflife: Diphyllobothrium latum». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «catalogueoflife: Diphyllobothrium dendriticum». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ R. Grasbeck et al.: Lognormal distribution of serum vitamin B12 levels and dependence of blood values on the B12 level in a large population heavily infected with Diphyllobothrium latum. In: The Journal of Laboratory and Clinical Medicine, Band 59, 1962, S. 419.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Roberts, Larry S., and John Janovy Jr. 2005. Gerald D. Schmidt and Larry S. Roberts' Foundations of Parasitology, 7nth ed.
- Gibson D. I. 1994. Keys to the Cestode Parasites of Vertebrates, edito ab L. F. Khalil, A. Jones, et R. A. Bray, 3–10. Wallingford։ CAB International.
- Mackiewicz, J. S. 2003. Molecules, Morphology and Evolution." Acta Parasitologica 48(3):143–154.
- Schmidt, G. D. 1982. "Cestoda." In Synopsis and Classification of Living Organisms, vol. 1, edito ab S. P. Parker, 1։807–822. New York։ McGraw-Hill.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вестник инфектологии и паразитологии. Дифиллоботриоз (Diphyllobothriosis, Bothriocephalosis) Արխիվացված 2015-03-16 Wayback Machine
- Diphyllobothroiasis at CDC Արխիվացված 2007-11-16 Wayback Machine
- Diphyllobothrium infection info Արխիվացված 2007-11-02 Wayback Machine
- Diphyllobothrium at Systema Natura
- Diphyllobothrium_latum at Animaldiversityweb
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայն երիզորդ» հոդվածին։ |
|