Լամբլիաներ
Արտաքին տեսք
Լամբլիաներ | |
Լամբլիաներ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Նախակենդանիներ (Protozoa) |
Ինֆրաթագավորություն | Excavata |
Տիպ/Բաժին | Fornicata |
Կարգ | Դիպլոմոնադներ (Diplomonadida) |
Ընտանիք | Hexamitidae |
Ենթաընտանիք | Giardiinae |
Ցեղ | Լյամբլիա (Giardia) |
Տեսակ | Լամբլիաներ (G. lamblia) |
Միջազգային անվանում | |
Giardia lamblia |
Լամբլիաներ (լատին․՝ Lamblia intestinalis), մտրակավորների դասի մակաբույծ միաբջիջ նախակենդանիներ։ Տանձաձև են, երկարությունը՝ 10-20 մկմ, ունեն օվալաձև 2 կորիզ, 4 զույգ մտրակներ։ Մեջքային մասն ուռուցիկ է, փորայինը՝ հարթ։ Մարդու (հատկապես երեխաների) աղիքների մակաբույծ են, հազվադեպ լինում են լեղածորանում և լեղապարկում, առաջացնում են լամբլիոզ հիվանդությունը։ Աղիների ստորին հատվածներում ցիստավորվում են, ապա դուրս գալիս արտաքին միջավայր և վարակում մարդկանց։ Լամբլիաների մյուս տեսակները հանդիպում են տարբեր կաթնասունների (մկներ, ճագարներ) այգիներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 479)։ |