Լահաինա նուն
Լահաինա նուն (անգլ.՝ Lahaina Noon), մերձարևադարձային արևային երևույթ, երբ արևը կեսօրին ուղիղ գլխավերևում է[1]։ «Լահաինա նուն» եզրը հնարել են Հավայան կղզիների Եպիսկոպոսյան թանգարանում և օգտագործվում է միայն տեղում։
Մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանի որ, մերձարեգակնային կետը անցնում է արևադարձով, Հավայան կղզիները ԱՄՆ միակ նահնգն է, որտեղ «Լահաինա նուն» երևույթը տեղի է ունենում[2]։ Այլ երկրներում և ԱՄՆ նահանգներում ամառային արեևադարձի օրը նշվում է, որ ստվերները առավել մոտ են ուղղահայացին։
Հավայան կղզիներում և այլ վայրերում, որոնք գտնվում են Խեցգետնի և Այծեղջուրի արևադարձերի միջև տարին երկու անգամ ստացվում են արևի ուղղահայաց ճառագայթներ։
Հավայան կղզիների տարբեր հատվածներում Հավայան կղզիների Ալեուտյան ժամագոտու 12:16 - 12:43 ժամանակահատվածում նկատվում է Լահաինա նունը՝ ուղղահայաց իրերը (հեռագրասյուներ, դրոշակաձողեր և այլն) ստվեր չեն գցում։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-ական թվականներին Եպիսկոպոսի թանգարանը մրցույթով ընտրել է «Լահաինա նուն» անունը քանի որ հավայերեն lā hainā բառը նշանակում էր «դաժան արև»[3]։ Նախկին հավայերեն անունը՝ kau ka lā i ka lolo, թարգմանվում է՝ «արևը հանգչում է ուղեղին»[2][4]։
Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամեն տարի այս երևույթը լուսաբանվում է Հավայան մեդիա դաշտում[2][5][6][7]։
Հոնոլուլուում հուշարձան կա, որն անորոշ ստվեր է գցում։ Միայն Լահաինա նունի օրերին նրա ստվերը իդեալական կլոր է[8]։ Քանդակագործն ամերիկացի Իսամու Նոգուչին է (անգլ.՝ Isamu Noguchi)[9]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Clock, sun rarely match at noon(չաշխատող հղում) Explanation of Lahaina Noon
- ↑ 2,0 2,1 2,2 Nancy Alima Ali (2010 թ․ մայիսի 11). «Noon sun not directly overhead everywhere». Honolulu Star-Bulletin. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Hawaiian Dictionaries |Lā-hainā |D48691 |q=Lahaina |dic=pp |accessdate= November 12, 2010
- ↑ Mary Kawena Pukui. «lolo». Hawaiian Dictionaries. wehewehe.org. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ http://archives.starbulletin.com/2006/05/27/news/briefs.html 2006 notice
- ↑ http://the.honoluluadvertiser.com/article/2007/Apr/29/ln/FP704290342.html Արխիվացված 2018-07-03 Wayback Machine 2007 notice
- ↑ http://the.honoluluadvertiser.com/article/2008/Jul/11/ln/hawaii807110348.html Արխիվացված 2018-07-03 Wayback Machine 2008 notice
- ↑ «Sky Gate». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «This is Skygate». imgur.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Current "Lahaina Noon" dates Արխիվացված 2010-03-28 Wayback Machine updated by the Bernice P. Bishop Museum (անգլ.)
- Picture of "Lahaina Noon" by the Honolulu Star-Bulletin, note the street sign (անգլ.)
- Picture of "Lahaina Noon" by the Honolulu Star-Bulletin (անգլ.)