Խեցգետնի արևադարձը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խեցգետնի արևադարձը
Tropic of Cancer
Խեցգետնի արևադարձը.jpg
ՀեղինակՀենրի Միլեր
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրինքնակենսագրական վեպ և էրոտիկ վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էՓարիզ
Էջեր318
ՀաջորդՍև գարուն և Երկկողմանի տոմս Նյու Յորք
Կազմի հեղինակՄորիս Գիրոդիաս
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
ՀրատարակիչՕբելիսկ Պրես
Հրատարակման տարեթիվ1934

Խեցգետնի արևադարձը (անգլ.՝ Tropic of Cancer), ամերիկացի վիպասան Հենրի Միլլերի վեպը։ Հենրի Միլլերի ինքնակենսագրական վեպը, որը պատմում է ամերիկացի տարագիր գրողի փարիզյան կյանքի ու սեքսուալ արկածների մասին, անպատշաճ համարվելով՝ 30 տարի արգելված է եղել նրա հայրենիքում։ Միայն դատարանի պատմական վճիռը փոխեց ամերիկյան գրաքննության չափանիշները՝թույլ տալով հրատարակել այս անմոռանալի ինքնախոստովանանքը։ Միլլերի գլուխգործոցը ոչ միայն ընդմիշտ փոխեց ամերիկյան գրականության դեմքը, այլև դարձավ նրա նշանակալից ավանդը՝ ի նպաստ ազատ խոսքի: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1934 թվականին Obelisk Press-ի կողմից Փարիզում: Հրատարակումից որոշ ժամանակ անց գիրքն արգելվել է ԱՄՆ-ում։ Գիրքը դասվում է 20–րդ դարի գրականության համաշխարհային գոհարների շարքին։

Aquote1.png «Անպատշաճ բառաշերտը Միլլերի վեպի էությունը չէ: Ընթերցողներն այն ընկալում են ոչ թե որպես վեպի հիմնական բովանդակություն, այլ որպես հավելազարդ, որը մեղմ նրբերանգ է հաղորդում վեպին»,-ասել է Զավեն Բոյաջյանը: «Հայերենում դժվար է ստանալ գրական տեքստի և գռեհկաբանությունների այնպիսի օրգանական համակցություն, ինչպիսին Միլլերի մոտ է: Այդ առումով ջանքեր չեմ խնայել»
- Զավեն Բոյաջյան (հայերեն տարբերակի հեղինակ, թարգմանիչ)
Aquote2.png


Aquote1.png «Հայերենը ոչ մի խնդիր չունի էրոտիկ տերմինաբանության հետ»: «Թարգմանությունը կարող է կոպիտ հնչել միայն տգետների համար: Լեզվի լավ իմացություն ունեցողները ոչ մի զարմանալի կամ անվայել բան չեն տեսնի գրքում»
- Արտաշես Էմին (հայերեն տարբերակի թարգմանիչ)
Aquote2.png


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]